ՋՕԸ֊ի աշխատակրցները 2 ամիս է աշխատավարձ չեն ստանում. Գևորգ Աճեմյան
Արխիվ 16-20Նիկոլ Փինյանի աշխատակազմի գործերի նախկին կառավարիչ Գևորգ Աճենյանն իր էջում գրում է
Րոպեներ առաջ ՋՕԸ-ի (ջուր օգտագործողների ընկերություն) մի քանի աշխատակիցներ ինձ ասացին, որ արդեն երկու ամիս է, ինչ աշխատավարձ չեն ստացել։ Վերջին անգամ աշխատավարձ են ստացել 10 օր առաջ` փետրվար ամսվա համար։ Իսկ արդեն մի քանի շրջանների` կնոկրետ Կոտայքի, Մասիսի, Էջմիածնի, Արմավիրի և Շենիկի արդեն նախկին աշխատակիցներ էլ ասացին, որ դեկտեմբեր ամսվանից մինչև հիմա վերջնահաշվարկ չի արվել և իրենց կատարած աշխատանքի դիմաց չեն վարձատրվել։ Խնդրում եմ ուշադրություն դարձրեք, որ սա դեռ վիրուսից առաջ, երբ թավշյա պարգևավճարներն անշեղորեն գտնում էին իրենց տերերին։
Հարց է առաջանում` պարգևավճար, թե՞ արդար քրտինքով վաստակած աշխատավարձ։ Ո՞րն է հոգեպես ավելի ազնիվ։
Update Շենիկի ՋՕԸ-ի իրացման գծով փոխտնօրեն Սիրաք Սարգսյանը վստահեցրեց, որ նման բան չկա։ Այս դեպքից անմիջապես հետո խոսեցի Արարատի ու Կոտայքի աշխատակիցների հետ, և ինձ հավաստիացրին, որ իրենց տարածքներում մեծ մասի մոտ նույն վիճակն է։ Մարդիկ չեն ստացել աշխատավարձեր։

