Արթուր Վանեցյանը դեռ չի արձագանքի Միքայել Մինասյանին

Արխիվ 16-20

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան ՄԻՔԱՅԵԼ ՄԻՆԱՍՅԱՆԸ փակագծեր էր բացել եւ նշել, թե որտեղ եւ ինչ հանգամանքներում է հանդիպել ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի հետ: Ներկայացնելով Հռոմում կայացած հանդիպման բովանդակությունը՝ Մ. Մինասյանն ասել էր, որ Ա. Վանեցյանն իրեն է փոխանցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեսիջը՝ մասնավորապես նշելով. «Մենք առաջարկ ունենք. դու մուծում ես սիմվոլիկ գումար, կքննարկենք՝ որ հիմնադրամին, եւ դրանից հետո դու Հայաստան երբեք չես գալիս, բոլոր այն մարդիկ, որոնք այս կամ այն ձեւով առնչվում են քեզ հետ, լսում են քո խոսքը, դադարում են պայքարել Նիկոլ Փաշինյանի դեմ, դու դառնում ես ապաքաղաքական մարդ, շարունակում ես ապրել երջանիկ, եւ պայմանավորվելուց հետո քրեական բոլոր գործընթացները, հետապնդումները միանգամից դադարեցվում են, եւ մենք միանգամից դառնում ենք իրար չճանաչող լավ բարեկամներ»:

Թե արդյոք ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը ընդունում է, որ եղել է այսպիսի առաջարկ, որը չի ընդունել Մ. Մինասյանը, եւ ըստ այդմ՝ որքա՞ն էր կազմելու այդ «սիմվոլիկ» գումարը, արդյոք այս առաջարկի հակաօրինականության մասին զգուշացրե՞լ էր ՀՀ վարչապետին, ի պաշտոնե կարո՞ղ էր մերժել նման մեսիջ փոխանցելու ձեւաչափը եւ ինչո՞ւ, այդուհանդերձ, համաձայնեց, «Իրավունքը» փորձեց  պարզել հենց նրանից: Սակայն, մեր հարցմանն ի պատասխան, ԱԱԾ նախկին տնօրենի մամուլի խոսնակ ՔՐԻՍՏԻՆԵ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ փոխանցեց, որ այս պահին նպատակահարմար չեն գտնում մեկնաբանել Մ. Մինասյանի հնչեցրած հայտարարությունները. «Իսկ Միքայել Մինասյանի վերաբերյալ իր վերաբերմունքը պարոն Վանեցյանը հայտնել է դեռ նախորդ տարվա սեպտեմբերին՝ իր հրաժարականից անմիջապես հետո»:

Հիշեցնենք,  որ հրաժարականից հետո առաջին անգամ պատասխանելով լրագրողների հարցերին՝ ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑՅԱՆԸ Միքայել Մինասյանի մասին ասել էր. «Թող որեւէ մեկը չփորձի ինձ կապել Միքայել Մինասյանի հետ, քանի որ նա ինձ համար մարդ է, որը պետք է շատ հարցերի պատասխանները տա ՀՀ օրենքի առաջ£ Կլինի քննություն, եւ քննությունը կասի` արդյոք նա պետք է կանգնի օրենքի առաջ, թե՝ ոչ£ Թող որեւէ մեկը պղտոր ջրում ձուկ չորսա»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի