ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԸ ՍԿՍԵՑ «ԵՐԳՈՎ ՆԱՀԱՆՋ»

Արխիվ 16-20

Դեռ չէր հասցրել Փաշինյանը մարսել Լավրովի «փուլային ապտակը», որ ռուսներից եկավ հերթական հարվածը: Այս անգամ դեպի քրեական դաշտեր տանող, Նիկոլի, նրա կնոջ, աներձագի անունները շոշափող: Հասկանալի է, խոսքը մաքսանենգ ծխախոտի մասին է, որի արձագանքները Հայաստանում տարան դեպի Նիկոլն ու իր ընտանիքը: Իսկ այդ լուրջ շրջանառության մեջ դրած ռուսական աղբյուրները հազիվ թե չհասկանային, որ հենց այդ հետեւանքներն են սպասվում:

 

ԲԻՈԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ ՀԱՐՑԸ ՎԵՐԱԴԱՐՁԱՎ ՕՐԱԿԱՐԳ

Ու նորից, Նիկոլի կողմից այդպես էլ որեւէ հոդաբաշխ բացատրություն չեղավ: Ճիշտ է, երկրի թիվ 1 աներձագը մի փոքր խոսեց, սակայն նույնքան արագ էլ գերադասեց «լռությունը ոսկի է» տարբերակին անցնել: Երեւի հասկացավ, որ պետք է նաեւ հերքել, որ առհասարակ նման ինքնաթիռ Հայաստանից չի թռել, իսկ այդ դեպքում կներկայացվի Կրասնոդարում կալանավորված ինքնաթիռը, եւ միանգամից սուտը ջրի երես կելնի: Իսկ եթե ընդունես, որ նման ինքնաթիռ Հայաստանից թռել է, այդ դեպքում պետք է պետությունը բացատրի՝ ինչպե՞ս, երբ ամեն ինչ փակ է, եւ առանց պետության իմացության ծտերն անգամ սահմանը չեն կարող անցնել: Բայց ահա ծխախոտային սկանդալից հետո Նիկոլի փոխարեն խոսեց ՀՀ ԱԳՆ-ն: Իհարկե, խոսքը մաքսանենգության մասին չէր, սակայն հետաքրքիր զուգադրումներ ինչպես Լավրովի փուլային տարբերակի, այնպես էլ մաքսանենգ ծխախոտի, այսինքն՝ ՌԴ-ից եկող ծանրացող հարվածների հետ կարելի է անցկացնել: Նկատենք նաեւ, որ թեեւ ԱԳՆ-ի այդ խոսքը ներկայացվեց, որպես հայաստանյան լրատվամիջոցներից մեկին տրված պատասխան, սակայն մեր այդ պետական գերատեսչությունն այն ջանասիրաբար ներկայացրեց նաեւ իր բոլոր տեղեկատվական խողովակներով՝ նախարարության պաշտոնական կայքից սկսած մինչեւ ֆեյսբուքյան էջ: Այն տպավորությունն էր, որ ԱԳՆ-ն շատ էր ցանկանում, որ դա անտեսված չմնա, հասնի իսկական հասցեատիրոջը: Իսկ թե ով է հասցեատերը, դժվար չէ կռահել, հաշվի առնելով, որ խոսքը Հայաստանում ամերիկյան փողերով ստեղծված հայտնի կենսաբանական լաբորատորիաների մասին է, ավելի կոնկրետ` այլ լաբորատորիաներ մուտք ունենալու վերաբերյալ այն պայմանագրի, որի մասին խոսեց Լավրովը՝ անցած աշնանը Հայաստան կատարած այցի ժամանակ, թե. «Հայաստանում գործող կենսաբանական լաբորատորիաներ ՌԴ մասնագետների մուտքի վերաբերյալ հուշագրի ստորագրման հարցը քննարկել ենք... Այսօր մենք ընդգծեցինք, որ հուշագրի տեքստի շուրջ աշխատանքներն, ընդհանուր առմամբ, ավարտված են, եւ այժմ փաստաթուղթն անցնում է միջգերատեսչական համաձայնեցում: Ակնկալում ենք, որ մոտ ժամանակում այն կստորագրվի»: Մնացականյանն էլ հաստատեց. «Մենք  ավարտում ենք  բանակցային գործընթացը...»:

Դրանից մոտ կես տարի է անցել, այսինքն՝ Լավրովի ասած, «մոտ ժամանակը» վաղուց է լրացել, իսկ փաստաթղթի ստորագրումից ձայն ու ծպտուն չկա: Ընդ որում, այս ընթացքում ամերիկյան փողերով հետխորհրդային երկրներում ստեղծված բիոլաբորատորիաները եւս մեկ սկանդալային պատմության հետ ասոցացվեցին. խոսակցություններ եղան, որ նաեւ դրանք են ներգրավվել կորոնավիրուսի ստեղծման մեջ: Ընդ որում, նման խոսակցություններին հայաստանյան իշխանություններն ակնհայտորեն վախ հիշեցնող ծանրությամբ էին վերաբերում. բա որ մեղադրանքներն իրենց եւս հասցեագրվեն, իսկ Լավրովը հիշեցնի, որ թեեւ իրեն հույսեր էին տվել, որ համաձայնագիրը «մոտ ժամանակներս կստորագրվի», բայց ստորագրված չէ, այսինքն՝ մի բան թաքցնում են...

Եվ ահա կես տարի անց ՀՀ ԱԳՆ-ն «պատահաբար» հիշեց այդ մասին՝ հնչեցնելով հիշատակված պարզաբանում-հայտարարությունը: Ընդ որում, թեեւ լրատվամիջոցի հարցը միայն այն մասին էր, թե ինչ եղավ Լավրովի ասած հուշագրի ստորագրումը, ԱԳՆ խոսնակը նախ որոշեց այն միտքն առաջ մղել. «Նախեւառաջ ցանկանում եմ ընդգծել, որ ՀՀ-ում գործող կենսաբանական լաբորատորիաները պատկանում են Հայաստանին եւ ամբողջովին վերահսկվում են ՀՀ պետական մարմինների կողմից: Հայկական կողմը բազմիցս հայտնել է, որ լաբորատորիաների անձնակազմը բաղկացած է միայն ՀՀ քաղաքացիներից, օտարերկրյա մասնագետների ներկայությունը լաբորատորիաների տարածքում բացառված է...»: Ո՞ւմ են ուզում ինչ-որ բան համոզել, ռուսների՞ն: Բայց կարծում են, որ համառորեն այդ լաբորատորիաներով հետաքրքրվող ռուսները մինչեւ հիմա  չգիտե՞ն, թե ովքեր են այդ լաբորատորիաներում աշխատում եւ ինչ են անում: Այնուհետեւ ԱԳՆ-ն շարունակում է. «ՀՀ եւ ՌԴ-ի միջեւ «Կենսաբանական անվտանգության ապահովման հարցերով» փոխըմբռնման հուշագիրը ոչ թե Հայաստանում գործող կենսաբանական լաբորատորիաների վերաբերող հարցերի եւ, առավել եւս, ՌԴ մասնագետների մուտքի իրավունքի մասին է, այլ, ինչպես բազմիցս նշել ենք, անդրադառնում է կողմերի կենսաբանական անվտանգության ապահովման հետ կապված խնդիրների լայն շրջանակին: Հուշագրի ներկայիս նախագծով չի նախատեսվում որեւէ կողմի համար լաբորատորիաների աշխատանքային տարածքներ մուտքի կամ որեւէ այլ միակողմ վերահսկողություն իրականացնելու իրավունքի երաշխավորումը: Հուշագրի նախագիծը ներկայումս գտնվում է ՀՀ ներպետական համաձայնեցման ընթացքում, որը դանդաղել է՝ կապված COVID-19 համավարակի պատճառով երկրում արտակարգ իրավիճակի հայտարարմամբ»:

Իհարկե, ասվածի տակ կարելի է նաեւ այն միտքը տեսնել, թե այսպիսով ՀՀ ԱԳՆ-ն ասում է, թե ռուս մասնագետների մուտքը լաբորատորիա չեն արտոնի: Սակայն հաշվի առնելով, որ խոսքը այն նույն փաստաթղթի մասին է, որ նաեւ ռուսներն են քննարկել ¥կամ մշակել¤, ՀՀ ԱԳՆ-ի պատասխանը ավելի նման է արդարացումների, թե, խոստումը չենք մոռացել, կորոնավիրուսը խանգարեց: Այսինքն, որ ՌԴ-ից եկող կոշտացումների պատասխանը հին պայմանավորվածությունների հիշեցումն է եւ դրանով էլ ակնարկելը, որ «լեւի» խաղերի  մեջ չենք մտնի:

 

ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԲԱՆԱԿՑԵԼ

Վերջին տարբերակի մասին  է ակնարկում նաեւ Մնացականյանի երեկվա հայտարարությունները ԱԺ-ում: Բնականաբար, այս անգամ էլ Լավրովի հայտարարության հետ կապված որեւէ հստակ բան չասաց: Բայց նաեւ Մնացականյանը քանիցս հատուկ ընդգծեց, որ բանակցային ընթացքի որեւէ փոփոխություն չի տեսնում եւ կշարունակի աշխատանքները: Եվ դրանից էլ ենթադրելի է՝ եղած ձեւաչափով եւ օրակարգով: Ավելին, անգամ տխրահռչակ փուլային խնդրի հետ կապված Մնացականյանի մnտեցումները բավականին մեղմ էին: Այսինքն,  որ հայկական կողմի համար չափազանց էական է ձեւավորել Ղարաբաղյան հարցի փաթեթային շրջանակ, որտեղ երկու կողմերի պարտավորությունները համադրելի եւ վերահսկելի են: Իսկ դրանից հետո փուլային լուծումն էլ է հնարավոր է, սակայն, որ բոլոր կողմերի քայլերը պետք է համապատասխան լինեն նախնական պայմանավորվածություններին: Եթե խորը նայենք, ապա ասվածը ոչ մի կերպ չի հակասում Լավրովի հայտարարության բուն մտքին, ավելին, այն պաշտոնական կարգավորման մեխանիզմին, որը դեռ անցած տարի էր ՄԽ համանախագահների կողմից ներկայացվել: Այն է՝ պայմանավորվել կարգավորման 6 կետի շուրջ եւ արտաքին երաշխավորմամբ, այդ թվում՝ խաղաղարար ուժերի տեղակայման միջոցով հասնել դրա աստիճանական իրականացմանը: Իսկ այդ մեխանիզմով, ինչպես հայտնի է, Արցախին տրվելու է խոստում՝ հանրաքվեի միջոցով ապագայում կարգավիճակը որոշելու մասին, իսկ մինչ այդ պետք է որոշ տարածքներ հանձնել, խաղաղարարներ տեղակայել, ճանապարհները ապաշրջապատել,  վերագործարկել եւ այլն: Ի դեպ, նկատենք, որ  երեկվա ելույթում Մնացականյանը եւս հայկական կողմի թիվ 1 խնդիրը համարեց Արցախի անվտանգությունը, այդ թվում՝ կարգավիճակի ճանաչման միջոցով: Մինչդեռ ՄԽ-ի հիշատակված ծրագրում այդ հարցը եւս  լուծված է համարվում. ի վերջո, խաղաղարարների տեղակայումը հենց Արցախի անվտանգության ապահովման համար է: Կարճ ասած, որ օրակարգում եղել եւ մնում է նույն ծրագիրը, որի մասին երկար ժամանակ խոսում ենք, հերթական անգամ հիմնավորվում է: Ամբողջ խնդիրն այն է, որ Հայաստանում այդ ծրագիրն առաջ տանելը եղել եւ մնում է ցավոտ ցանկացած իշխանության համար, եւ Նիկոլն էլ դա քաջ գիտակցելով, այսքան ժամանակ փորձում էր պատասխանատվությունը կիսող գտնել: Բայց արդեն ժամանակ չկա, եւ ինչպես կենսաբանական լաբորատորիաների շուրջ նշված զարգացումները, այնպես էլ Մնացականյանի երեկվա ելույթի ողջ տրամաբանությունը հուշում է, որ պատրաստ են  վերջապես հստակ քայլերի: Կորոնավիրուսային սրացումներն էլ քիչ-քիչ մոտենում են հանգուցալուծման, եւ եթե առաջիկայում օրակարգ մտնի, ասենք, հունիսին Ալիեւ-Փաշինյան մակարդակով բանակցությունների թեման, պետք չէ անակնկալի գալ:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին