Լա լիգան մրցաշրջանի հնարավոր շարունակման մասին պաշտոնական հաղորդագրություն է տարածել
Արխիվ 16-20Լա լիգայի պաշտոնական կայքը մրցաշրջանի հնարավոր շարունակման մասին պաշտոնական հաղորդագրություն է տարածել։
Հաղորդման համաձայն՝ բոլոր թիմերը կարող են մարզումներին վերադառնալ այս շաբաթվա ընթացքում։ Թիմերը պետք է պահպանեն սոցիալական հեռավորության պահպանման պահանջները, և ֆուտբոլիստները պետք է մարզումներն անցկացնեն անհատական ծրագրով։
Նշվում է, որ Լա լիգան մտադրություն ունի ընթացիկ մրցաշրջանի հանդիպումները հունիսից շարունակելու։
Մինչև մարզումներին վերադառնալը բոլոր ֆուտբոլիստները կորոնավիրուսի ստուգման թեստ կհանձնեն։

