Օրենսդրի կողմից ընդունված օրենքը չպետք է ինքնանպատակ լինի. Փաստաբան
Արխիվ 16-20Բազմիցս իրավապաշտպանները բարձրաձայնում են,որ օրենքները հաճախ հանրության համար դառնում են կույրաղիքի պես մի բան:Օրենսդիրի կողնից օրենքի ընդունումն ինքնանպատակ չպետք է լինի:Մինչև օրենքի ուժ ստանալը,այն պետք է անցնի տարբեր մասնագիտական փորձաքննությունների միջով,ընդ որում,ոչ միայն իրավական,այլ նաև՝ այլ:Միգուցե տվյալ օրենքն այլ երկրում ,հաշվի առնելով տեղի սպիցիֆիկան կգործի,սակայն մի այլ երկրում ոչ միայն չի գործի,այլ պատուհաս կդառնա տվյալ երկրի համար:
Ոչ մեկի համար գաղտնիք չէ,որ Հայաստանի քաղաքացիների գերակշիռ հատվածն ունի բանկային պարտավորություններ:Ահավասիկ,ապորինի գույքի դեպքում,ընդունված օրենքի համաձայն,պարզվում է,որ գույքը ենթակա է օրենքի ուժով բռնագրավման,սակայն օրենքով սահմանված կարգով գտնվում է գրավի տակ,կամ՝ բարեխիղճ ձեռքբերողի օգտագործման,տիրապետման տակ;Հետո?,հերթական անգամ գործադիրն ընկնելու է անհարմար դրության մեջ,դատախազներն ու հարկադիրները դառնալու են կամիկաձեներ,իսկ դատավորներն էլ գործադիրի ներբանի տակ արդարադատություն իրականացնողներ:Այս ամենը գալիս է ոչ միայն չիմանալուց ու փորձի պակասից,այլ նաև անսխալականության բարդույթից:Դա է պատճառը,որ այսօր ունենք իրար հակասող,քաղաքացու համար ավելորդ բարդություններ ստեղծող իրավական ակտեր:Դա է պատճաեը,որ այսօր ունենք անսխալական դատավոր-դատախազներ ...
Լևոն Բաղդասարյան

