Մանե Գևորգյանի՝ վարչապետի անունից հրապարակային արված «ցուցումներն», առաջին ատյանի դատարանում իրագործվում են մատների արանքով և շատ փնթի. Միքայել Մինասյանի պաշտպան

Արխիվ 16-20

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դսպան Միքայել Մինասյանի պաշտպան Միհրան Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանին ցանկանում ենք հայտնել, որ ՀՀ վարչապետի անունից և «վարչապետի աշխատակազմի տվյալներին» հղում արված հրապարակային իր «ցուցումները» առաջին ատյանի դատարանում իրագործվում են մատների արանքով և շատ փնթի կերպով։

Այսպես, Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի «քաղաքական գործով» նախորդ հարցազրույցներում և գրառումներ նշել էինք, որ վարույթ իրականացնող մարմինը հրաժարվում է հարցաքննել պարոն Մինասյանի մեղավորությունը բացառող վկաներին՝ առանց քննության թողնելով նշված անձանց հարցաքննելու վերաբերյալ պաշտպանության կողմի բոլոր միջնորդությունները։

Այդ անձինք են՝

1. այն ընկերության աշխատակիցն, ով պարոն Մինասյանի հետ կնքված ծառայությունների մատուցման պայմանագրի հիման վրա պատասխանատու է եղել նշված հայտարարագիրը կազմելու և լրացնելու համար։ Դատարան և վարույթ իրականացնող մարմնին են ներկայացվել նշված պայմանագիրը, այն լուծելու մասին համաձայնագիրը և պայմանագրի շրջանակում կատարված վճարումները հավաստող փաստաթղթերը,

2. դեսպան Մինասյանի օգնականն, ով Միքայել Մինասյանին պատկանող կանխիկ դրամական միջոցները 2017 թվականի ընթացքում մուտք է արել պարոն Մինասյանի բանկային հաշվին։ Նշված կանխիկ դրամական միջոցների ձեռքբերման աղբյուրները հստակ նշված են 2017 թվականի հայտարարագրում, իսկ դրանց օրինականությունը սույն վարույթի շրջանակում որևէ կերպ չի վիճարկվում և չի կարող վիճարկվել։

Նախորդ դատական նիստի ընթացքում դատարանին միջնորդել էինք քննիչից պահանջել նշված անձանց ցուցմունքները՝ հակառակ պարագայում հիմք ընդունելով Եվրոպական դատարանի նախադեպային պրակտիկան նշված անձանցից բացատրություն ստանալու նպատակով նրանց հրավիրել դատարան։

Դատական նիստի ընթացքում քննիչը և դատախազը հրաժարվեցին դատարանին տրամադրել նշված անձանց ցուցմունքները։ Անմիջապես հետո դատարանը մերժեց նշված անձանց դատարան հրավիրելու վերաբերյալ պաշտպանության կողմի միջնորդությունը։

Ուրեմն հարց ուղղենք Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանին՝ հաշվի առնելով նրա «բարձր հետաքրքրվածությունը» դեսպան Մինասյանի նկատմամբ, խնդրում եմ պարզաբանել, թե ինչ պատճառներով դատարան չեն ներկայացվում նշված անձանց ցուցմունքները»։

 

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի