Գարիկ Սարգսյանի «մեծահոգությանների» հեևանքը.Արարատի մարզը կորոնավիրուսային թվերով ռեկորդակիր է
Արխիվ 16-20Ինչպես արդեն տեղեկացանք, Արարատի մարզում, վերջին տվյալներով, կորոնավիրուսով հաստատված վարակակիրների թիվը 320 է, որոնցից 140-ը՝ առողջացած, 4-ը՝ մահվան ելքով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 176 պացիենտ:
Հարգելի՛ քաղաքացիներ, ինչպես հայտնի է, արտակարգ դրության ընթացքում կիրառված սահմանափումներն այսօրվանից որոշակիորեն մեղմացվել են, սակայն չի նշանակում, թե վտանգն արդեն անցել է: Պետք է շարունակենք խստագույնս պահպանել հիգիենայի բոլոր կանոնները, հնարավորինս սահմանափակենք շփումը մարդկանց հետ, լինենք պատասխանատու»,- գրել է նա։
Արարատի մարզում պտտվող լուրերի համաձայն, մարզում առկա կորոնավիրուսային հիվանդությունների աստղաբաշխական թվերը պայմանավորված են մարզպետ Գարիկ Սարգսյանի «մեծահոգությամբ»: Մարզում շրջանառվող լուրերի համաձայն, Գարիկ Սարգսյանի վարսահարդար ազգականներից մեկը, կարանտինային օրերին ակտիվ աշխատանքային գործունեություն է ծավալել, իսկ ահա մարզպետն էլ իր հերթին տեղեկացել, սակայն «մեծահոգաբար» է վերաբերվել այդ ամենին: Պտտվող լուրերի համաձայն, Մասիս քաղաքում խիստ կարանտինային օրերին ևս որոշ տնտեսական խանութներ գաղտնի կերպով աշխատանքային գործունեություն են ծավալել, արժանանալով մարզպետի «մեծահոգությանը»:
Հ. Գևորգյան

