Պետք է տեղի ունենա առերեսում Կրակեմ Հրաչի ու Արթուր Վանեցյանի հետ

Արխիվ 16-20

Հոկտեմբերի 27-ի անջատված մասով հարցաքննված անձ, ՀՀ ԱԺ 2-րդ գումարման պատգամավոր, 2000-2003թթ.-ներին ՌԴ կառավարությունում ՀՀ կառավարության հատուկ ներկայացուցիչ Տարոն Սահակյանը դժգոհ է Հոկտեմբերի 27-ի գործից անջատված մասով գործի քննության ընթացքից։

Նա օրերս «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել էր, որ այդ գործով երկու անգամ հարցաքննվելուց հետո իր նկատմամբ ճնշումներ են սկսվել, սպառնալիքի փորձեր ու պրովոկացիաներ են եղել։

Դրան զուգահեռ, սակայն, Սահակյանը պնդում է, որ պատրաստ է աջակցել գործի քննությանը։ Նա մեզ հետ զրույցում ասաց, որ ի լրումն ԱԱԾ-ի քննչական դեպարտամենտում Հոկտեմբերի 27-ի անջատված մասով մարտի 5-ին տված ցուցմունքի՝ պնդում է, որ պետք է տեղի ունենա առերեսում իր և Կրակեմ Հրաչ մականունով՝ ՀՀ Պետական պահպանության ծառայության նախկին ղեկավար Հրաչյա Հարությունյանի և ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հետ, որպեսզի մասնագիտական ուսումնասիրություններ և իրավական գնահատականներ տրվեն մի շարք փոխկապակցված հանցավոր գործողությունների։

Հրաչյա Հարությունյանի հետ առերեսման անհրաժեշտությունը Տարոն Սահակյանը պատճառաբանում է նրանով, որ իր՝ որպես ՀՀ ԱԺ երկրորդ գումարման պատգամավորի, 2000թ. վերջերին տված ցուցմունքը  չեն արձանագրել, իրեն դատարան չեն հրավիրել պատվիրատուների և կազմակերպիչների կապակցությամբ: Բացի դրանից, Հոկտեմբերի 27-ի անջատված մասով 2004թ. քրեական գործի վարույթը անօրինական կարճելու հիմքերը թաքցնելու նպատակով 2005-2006թթ. իր նկատմամբ ՀՀ Քր.օր.-ի ծանր հոդվածների հատկանիշներով քրեական հետապնդումներ են կազմակերպել և քաղաքական դատական վճիռներ ու որոշումներ կայացրել։ «Ինչպես նաև ՌԴ Մագադանի նահանգապետ Վ. Ցվետկովի սպանության կատարողների, Լոնդոնում 2006թ. Ա. Լիտվինենկոյի և 2018թ.-ին Սկրիպալների ընտանիքի, ՀՀ-ում տեղակայված ՌԴ ռազմաբազայի զինծառայող Վ. Պերմյակովի միջոցով 2015թ. իրականացված սպանդի նախօրոք կազմակերպված հանցագործությունների մեջ են ներքաշել սադրիչ օպերատիվ գործողությունների մասով»,- հավելեց նա։

Ինչ վերաբերում է Արթուր Վանեցյանի հետ առերեսվելու անհրաժեշտությանը, ապա Տարոն Սահակյանը դա բացատրում է մինչև հոկտեմբերի 27-ը Լեհաստանում հեղաշրջման և զենք-զինամթերքի մատակարարման մասնակից անձի՝ Վիկտոր Կուբյակի ՀՀ-ում գտնվելով և իր հետ հանդիպելով, 2004թ. ՀՀ ժամանած Լեհական հատուկ ծառայության նախկին աշխատակիցների և 2010-2011թթ. ՀՀ-ում Լեհաստանի դեսպանատան միջոցով Սլովենյա իր այցելությունը կազմակերպելու հանցավոր շղթայի հետքերը թաքցնելով, ինչպես նաև  2004-2007թթ. ընթացքում ՀՀ-ում կազմակերպված հինգ սպանությունների, 2009-2013թթ. ՀՀ-ում և ՌԴ-ում կազմակերպված սպանությունների հետքերը թաքցնելու նպատակով 2019թ.-ին նոր սպանություն նախապատրաստելով: «Վերը նշվածների հետքերը թաքցնելու նպատակով ՀՀ թմրամիջոցների ապօրինի մատակարարման մասնակիցների և իմ միջև արհեստական կապեր են կազմակերպել»,- ասաց Սահակյանը՝ ավելացնելով. «Պնդում եմ, որ վերը նշված հանցավոր գործողությունները կազմակերպվել են, որպեսզի թաքցվեն Հոկտեմբերի 27-ի պատվիրատուների և 2000 թ. Ադրբեջանում ՌԴ նախագահ Վ. Վ. Պուտինի դեմ մահափորձի կազմակերպիչների միջև ստվերային հանցավոր կապերը»։

Տարոն Սահակյանն ասաց, որ այս ամենի վերաբերյալ հաղորդում է ներկայացրել նաև ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանին։

 

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի