Հասկանո՞ւմ է Նիկոլ Փաշինյանը, որ հանցագործ տականքներին հովանավորելով ազդարարում է պետության ավարտի մասին. Աղասի Ենոքյան
Արխիվ 16-20"Հայելի" ակումբի դեմ հարձակման գործը ոստիկանությունը կարճել է։ Այն դեպքում, երբ լկտիաբար ինչ-որ տականքներ բռնարարքներ են գործել, հետո էլ ֆեյսբուքներում մանրամասն հպարտացել են իրենց խուլիգանությամբ, Հայաստանի իշխանությունները գտել են, որ քրեական գործ չկա այնտեղ։
Իսկ Գավառում էլ ոստիկանները չեն ստացել հավաստիացումներ, թե հարձակվող տականքը "Հեղափոխության պահապանների" Գավառի մասնաճյուղը չի, դրա համար էլ ոչինչ չեն ձեռնարկել, այլապես հենց իրենց կարող էին մեղադրել։
Հասկանո՞ւմ է Նիկոլ Փաշինյանը, որ դուրսպրծուկների մասին հայտարարելով, ասֆալտին պառկեցնելով ու հանցագործ տականքներին հովանավորելով ոչ միայն բռնության մթնոլորտ ու քրեական ենթամշակույթ է տարածում, այլեւ ազդարարում է պետության ավարտի մասին։
Իսկ Անժելային մի խորհուրդ կարող եմ տալ՝ թող մի սպիտակ Նիվա առնի, խմբագրության դիմաց այրի, այդ դեպքում միգուցե արժանանա իշխանությունների եւ օլիգարխների բարձր հովանավորությանը։

