ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍՈՎ Է ՎԱՐԱԿՎԵԼ ՌԴ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՆԱԿԿՈՄՈՒՆԱԼ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ
Արխիվ 16-20Ռուսաստանում կորոնավիուսով են վարակվել Շինարարության եւ բնակկոմունալ տնտեսության նախարար Վլադիմիր Յակուշեւն ու նրա տեղակալ Դմիտրի Վոլկովը։ Այս մասին հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը։ «Բուժումս կանցկացնեմ բժիշկների հսկողության ներքո ՝ քաղաքային հիվանդանոցներից մեկում, բայց կմնամ կապի մեջ»,- ըստ ՌԴ Շիննախի մամուլի ծառայության, հայտարարել է նախարար Յակուշեւը։ Նախարար Յակուշեւի պարտականությունները ժամանակավորապես կիրականացնի նրա տեղակալներից Նիկիտա Ստասիշինը։

