Երևանից Սոչի է մեկնել Ռուսաստանի 89 քաղաքացի
Արխիվ 16-20Մայիսի 3-ին ՌԴ քաղաքացիներին Հայրենիք վերադարձնելու աշխատանքների շրջանակում «Ուրալյան ավիաուղիներ» ընկերությունը կատարել է հատուկ թռիչք Երևան-Սոչի ուղղությամբ, հաղորդվում է Հայաստանում ՌԴ դեսպանատան սոցցանցի էջում։
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ռուսներին օգնել են լուծել ծագած խնդիրները Դեսպանատան հյուպատոսական բաժնի դիվանագետները: Ինքնաթիռում ընդհանուր առմամբ գտնվել է 89 ուղևոր»,-նշվում է դեսպանատան հաղորդագրության մեջ։
Հաղորդվում է նաև, որ ընդհանուր առմամբ վերջին շաբաթվա ընթացքում Հայաստանից դեպի ՌԴ տարբեր ուղղություններ հատուկ չվերթներով մեկնել է 296 մարդ։ Ռուսներին հայրենիք տեղափոխելու ուղղությամբ աշխատանքը շարունակվում

