Կուրծք ծեծող վարչապետը զարկ տվեց պետական ռեկետին. Անի Կարապետյան

Արխիվ 16-20

Տարիներ շարունակ ընդդիմադիր լրագրողի, իսկ այնուհետև ընդդիմադիր պատգամավորի դերում Նիկոլ Փաշինյանը աղմկում էր, որ Հայաստանը թալանում են, որ Հայաստանում գործում է խոշոր կոռուպցիոն համակարգ, որ իշխանությունը գործարարների և ներդրողների հետ «փայ» է մտնում և այլն: Նա ԱԺ ամբիոնից պարբերաբար հեգնում էր, որ իշխանավորները ընտանիք են պահում, բաշարում են, շատ լավ են պահում, տեսակ-տեսակ բիզնեսներ ունեն, մինչդեռ «պապիկ-տատիկները հացին կակա են ասում»: Հենց կոռուպցիայի դեմ պայքարի կարգախոսների ներքո Փաշինյանն ու իր թիմը եկան իշխանության՝ որպես արդարության ջահակիրներ:

Բայց ի՞ նչ ստացվեց նրանց գալուց հետո:
Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հրապարակած տեսանյութում հնչեց հստակ տեղեկություն, հստակ մեղադրանք առ այն, որ Փաշինյանը վարչապետի աթոռին հարմար տեղավորվելու հենց առաջին օրերին, առանց ժամանակ կորցնելու, Մինասյանի մոտ է ուղարկել ԱԱԾ այն ժամանակվա պետ Արթուր Վանեցյանին և պայման առաջարկել, համաձայն որի ինչ-որ իքս հիմնադրամի որոշակի գումար մուծելուց հետո Մինասյանը կարող է հանգիստ ապրել, միայն թե առանց Հայաստան վերադառնալու:

Այն բանից հետո, երբ Մինասյանը մերժել է առաջարկը, իր դեմ իշխանությունը սկսել է լայնածավալ ստուգումներ՝ ամեն գնով հանցակազմ գտնելու նպատակով:
Օդում կախված լուրերի համաձայն, փաշինյանական ներկայացուցիչները նմանատիպ գործարք էին առաջարկել նաև մի շարք այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների և կախված արդյունքներից որոշել՝ արժե՞ արդյոք նրանց ենթարկել քրեական հետապնդման, թե՞ ոչ:

Կոռուպցիայի մասին՝ եթերում և հանրահավաքներում կուրծք ծեծող վարչապետը, փաստորեն զարկ տվեց պետական ռեկետին: 
«Կամ մուծվում ես, կամ քեզ բանտարկել կտամ» կարգախոսը որդեգրած՝ նա ամենաիսկական կոռուպցիոն սխեմա ստեղծեց Հայաստանում, որի նախադեպը երբեք չէր եղել: Նրան զուգահեռ բարեգործության անվան տակ ակտիվ դրամահավաքություն ծավալեց կինը՝ Աննա Հակոբյանը, ով առանց սեթևեթանքի հայտարարեց, թե «ես ամեն անգամ չեմ ասելու, բերեք – ինքնակամ վճարեք ինձ»:
Մինասյանի հայտարարությունից անցել է արդեն մի քանի ժամ: Արդյո՞ք քննչական ծառայությունը հետաքրքրվել է նրա տված տեղեկությամբ, չէ՞ որ դա ուղիղ հաղորդում է հանցագործության մասին: Քննչական ծառայությունը՝ վերևների դրդմամբ, մեկ անգամ չէ, որ նախկին պաշտոնյաներին, անգամ նրանց կանանց եւ աղջիկ երեխաներին են կանչում հարցաքննության, փորփրում, փորձում գործեր կարել: Իսկ այստեղ կոնկրետ հանցակազմ կա, կաշառք տալու-վերցնելու առաջարկի մասին տեղեկություն:

Արդար ու ազնիվ վարչապետը կգնար դրա հետքերով և պատասխանատվության կենթարկեր Արթուր Վանեցյանին, ով նման զրույց էր վարել Մինասյանի հետ: Իսկ եթե մենք չունենք ազնիվ ու արդար վարչապետ, այլ փոխարենը ունենք քաղաքական «բազարների» մեջ մտած անձ, ով չարաշահում է իր դիրքը, ԱԱԾ պետի միջոցով փորձում հարցեր լուծել, հանցավոր համաձայնության գալ, ուրեմն ինչ խոսք՝ երկու տարի առաջ սխալ ընտրության պատճառով երկրի ղեկը հանձնվել է կենցաղային մակարդակ ունեցող ժուլիկների խունտայի։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում