Շատ մեծ վտանգ եմ տեսնում. թիրախում երեխաներն են
Արխիվ 16-20Լանզարոտում ստորագրված §Սեռական շահագործումից եւ սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին¦ Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի վավերացման հարցն արդեն Ազգային ժողովում է: Ավելին՝ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն: Հիշեցնենք, որ կոնվենցիայի վավերացումով պետությունը պարտավորվում է ապահովել երեխայի կողմից իր սեռական կողմնորոշումը ընտրելու եւ այդ հիմքով խտրականությունից պաշտպանվելու իրավունքը, ինչպես նաեւ պարտադրում է դպրոցական ծրագրերում ներառել սեռական դաստիարակության նյութեր: Անդրադառնալով վերոնշյալին՝ բժիշկ-սեքսոպաթոլոգ ՆԱՐԻՆԵ ՆԵՐՍԻՍՅԱՆԸ նշեց, որ, որպես մասնագետ, սրանում շատ մեծ վտանգ է տեսնում:
- Ո՞վ եւ ինչպե՞ս է պատրաստվում կրթել երեխաներին սեռական գրագիտության հսրցերում: Հիշեցնեմ, որ մարդու սեռականությունը միջավայրի սոցիալական ազդեցության ներքո ձեւավորվող հատկանիշ է։ Կարճ ասած` թե ինչը կդառնա սեռական գրգիռ, որոշվում է մանկության տարիներին ստացած մտային պատկերներով։ Սեռական «դաստիարակության» վտանգը այդ մտապատկերներով երեխայի ուղեղը ծանրաբեռնելն է։ Չե՞ք կարծում, որ առողջ երեխա ունենալու համար անհրաժեշտ է պահպանել երեխայի մանկությունը, հնարավորինս շատ երկարաձգել նրա անմեղության ժամանակահատվածը։ Երեխայի համար ամենաթախանձագին նվերը նրա մանկությունն է, երեխա լինելն ու երեխա մնալը։ Սեռապես առողջ երեխան մանկություն ունեցած երեխան է։ Անմեղությունը սեռական կուրության մեջ է։ Մի բացեք երեխայի աչքերը ժամանակից շուտ, ձեր «ազնիվ» մղումն ինքնին երեխայի հանդեպ սեռական բռնություն է դառնում։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

