Գուրգեն Խաչատրյանը կալանավորվեց

Արխիվ 16-20

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, քիչ առաջ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդուն՝ «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, Ucom ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանին կալանավորելու որոշում կայացրեց։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Խաչատրյանների փաստաբան Երեմ Սարգսյանը։

«Այն պրոցեսները, որոնք տեղի ունեցան Գուրգեն Խաչատրյանի հայտարարությունից հետո միանգամից վկայում էին այն մասին, որ կալանավորումն անխուսափելի է, առավել ևս եթե հաշվի առնենք այն զարգացումները դատարանների հետ կապված, ինչ տեղի ունեցան։ Շատ յուրահատուկ զուգադիպություններ ունենք դատարանների ընտրությունների հետ կապված։ Գագիկ Խաչատրյանի հետ կապված բոլոր միջնորդությունները քննում էր մեկ դատավոր Շենգավիթ նստավայրում և հանկարծ այնպես ստացվեց, որ այդ դատավորի արձակուրդի ժամանակ Գագիկ Խաչատրյանի կալանքի երկարացումը տեղափոխվեց այս նստավայր և մակագրվեց այն դատավորին, ով քննում էր Գուրգեն Խաչատրյանի միջնորդությունը։ Երբ Կարեն Խաչատրյանի միջնորդությունը մեկ անգամ գրավ կիրառվեց Շենգավիթի նստավայրում, հաջորդ երկրացման դեպքում նորից այս դատարանում նույն դատավորին մակագրվեց, ով նորից կալանավորեց։ Գուրգեն Խաչատրյանը նույն զուգադիպությմբ նույն դատավորին մակագրվեց և այստեղ դատարանի նախագահի կողմից մակագրումների հետ կապված ուղիղ միտում եմ տեսնում, որ իր նախընտրած դատավորներին է մակագրում։ Այն փաստը, որ կան նույն դատավորին մակագրություններ, սա արդեն խնդիր է»,-ասաց փաստաբանը։

Երեմ Սարգսյանն ասաց, որ հունվարի 14-ից Գուրգեն Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։ Փաստաբանի խոսքով մինչև վերջերս դա բավարար էին համարում, որպեսզի նրա պատշաճ վարքագիծն ապահովեն, բայց Գուրգեն Խաչատրյանի հայտարարությունից հետո որոշեցին, որ նա կխոչընդոտի գործի քննությանը և պետք է կալանավորել․ «Ինձ համար այս փաստը խիստ զարմանալի է, երբ օրինակ նույն մեղադրանքին ավելացվեցին այնպիսի աբսուրդ մեղադրանքներ, որոնք ընդհանրապես քննադատության չեն դիմանում։ Նույն կաշառքի դրվագով, երբ ասում են օժանդակություն է տեղի ունեցել, ասում են, որ Սեդրակ Առուստամյանը փոխառություն է տվել Գուրգեն Խաչատրյանին և տոկոսները չի ստացել, հետևաբար կաշառք է։ Ասում ենք, որ պայմանագրում նշված է, որ տոկոսները վերադարձվում են փոխառության վերադարձման օրն ամբողջությամբ։ Ինձ համար սա անթույլատրելի է, որովհետև պետությունը միջամում է մասնավոր բիզնես գործունեությանը և ցույց է տալիս, որ ցանկացած պահի, եթե որևէ մեկը որևէ մեկի հետ բիզնես գործունեություն է անում և կարող է հանկարծ ազգականների շրջանակում լինի պաշտոնատար անձ, ուրեմն սա կդիտարկվի կաշառք»,-ասաց փաստաբանը։

Վերջինս ընդգծեց, որ դատարանների մասով լուրջ խնդիր կա․ «Այս քանի օրվա մեջ Գագիկ Խաչատրյանի և նրա ընտանիքին պատկանող բնակարաններում, գրասենյակներում մոտ 10 խուզարկություն է կատարվել։ Միջնորդություն էր ներկայացվել կոնկրետ դատավորին, որպեսզի անձ էին փնտրում և փաստաթղթեր, դատարանը որոշել էր, որ կոնկրետ անձի մասով կարող են խուզարկություն կատարել, փաստաթղթերի մասով մերժել էր։ Օրենքի համաձայն վարույթն իրականացնող մարմինը պետք է Վերաքննիչ բողոք ներկայացնեին դատավորի որոշման դեմ, բայց որոշել էին, որ եթե դատավորը չբավարարեց, կտան այն դատավորին՝ ով կբավարարի։ Ընդամենը րոպեներ անց միջնորդությունը տրվել է այլ դատավորի և նա բոլոր միջնորդությունները բավարարել է։ Եթե սա դատավորների անկախության մասին կարող է խոսել, ճնշումների մասին չի խոսում, ապա որևէ այլ ասելիք չկա»,-ասաց Երեմ Սարգսյանը։ 

Փաստաբանն ասաց, որիրավական գործընթաց այստեղ չկա և նպատակներն այլ են։

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի