«Մի բաժակ օղի կխմեմ և կերգեմ «Հաղթանակի օր» երգը»․ Պեսկովն ասել է, թե ինչպես է նշելու Մայիսի 9-ը
Արխիվ 16-20ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը պատմել է, թե ինչպես է անցկացնելու Մայիսի 9-ի տոնը: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Մի բաժակ օղի կխմեմ և կերգեմ «Հաղթանակի օր» երգը: Իհարկե որոշ աշխատանքային գործեր էլ կլինեն այդ օրը, միայն դրանցից հետո կնշեմ»,-ասել է Պեսկովը:
Ապրիլի կեսին Պուտինը հայտարարել էր, որ Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակին նվիրված միջոցառումները հետաձգվում են և կանցկացվեն այն ժամանակ, երբ քաղաքացիների առողջությանը այլևս ոչ մի վտանգ չի սպառնա:

