Բորիս Ջոնսոնի կորոնավիրուսային վարակը կարող է «բլեֆ» լինել
Արխիվ 16-20Մեծ Բրիտանիայի իշխանությունները պահուստային ծրագիր են ունեցել վարչապետ Բորիս Ջոնսոնի մահվան դեպքում՝ կորոնավիրուսային վարակի բարդություններից։ Այս մասին վարչապետը պատմել է «The Sun» պարբերականին տված հարցազրույցում։ Կառավարությունն այն ժամանակ, Ըստ նրա, պատրաստվում էր վատագույն սցենարին, իսկ բժիշկները վստահ չէին ելքի հարցում։ «Բժիշկները պատրաստվում էին պաշտոնապես հայտարարել, որ Նորին Մեծության վարչապետը մահացել է կորոնավիրուսով վարակման հետեւանքով»,-ասում է Ջոնսոնը: «Ես, խոստովանում եմ, որ լավագույն մարզավիճակում չեմ եղել»,- նկարագրել է նա իր վիճակը՝ հավելելով, որ «ստացել եմ թթվածնի լիտրեր եւ լիտրեր»:
Սակայն մի շարք մասնագետներ ուշադրություն են դարձրել այն հանգամանքի վրա, որ Ջոնսոնը հաշված օրեր է մնացել հիվանդանոցում։ Այսպես, պաշտոնական տվյալներով, նրա մոտ վարակ հայտնաբերել են մարտի 27-ին։ Ապրիլի 6-ին Ջոնսոնին տեղափոխել են վերակենդանացման բաժանմուն՝ միացնելով արհեստական շնչառության սարք։ «Սա նախազգուշական քայլ է, քանի որ վարչապետը վիրուսի դրական թեստից տասն օր անց շարունակում է կորոնավիրուսի կայուն ախտանիշներ ունենալ»,- հայտարարեց նրա մամուլի քարտուղարը: Եվ դա շատ ավելի խելքին մոտ էր, հաշվի առնելով, որ ապրիլի 9-ին հայտարարվեց, որ նա դուրս է գրվել վերակենդանացման բաժանմունքից, իսկ ապրիլի 12-ին՝ հիվանդանոցից։ Մի շարք մասնագետներ կարծիք են հայտնել, որ եթե նրա հիվանդությունը թույլ արտահայտված էր, եւ վերակենդանացման բաժանմունք տեղափոխելն իրոք նախազգուշական քայլ էր, ապա դրանից հաշված օրեր անց հիվանդանոցից դուրս գրվելը տրամաբանական կլիներ։ Բայց եթե վարչապետի մոտ եղել է բարդություններ, վիճակն անյքան ծանր է եղել, որ նույնիսկ մտածել են մահվան ելքի մասին, ապա 5-6 օրում առողջացած հիվանդանոցը լքելը բացառվում էր։
Այսինքն, որ Ջոնսոնն իրականում հիվանդության թույլ արտահայտված վիճակում է եղել կան նույնիսկ չի էլ վարակվել, եւ հիմա նրան «մահացու հիվանդ» համարելը ինչ-ինչ նպատակներ է հետապնդում։ Նույն փորձագետները, ի դեպ, ուշադրություն են հրավիրում նաեւ այն հանգամանքի վրա, որ Ջոնսոնի վարակվելու մասին խոսակցություններն ի հայտ եկան հենց այն պահին, երբ օրակարգում հայտնվեցին պնդումներ, որ կորոնավիրուսի ստեղծման աշխատանքները եզրափակիչ փուլում իրականացվել են բրիտանական լաբորատորիաներում։ Այսինքն, «մահացու հիվանդ» ներկայանալու այդ պատմությամբ Ջոնսնը, հնարավոր է, փորձում է ցույց տալ, թե ինքը այդ ամենի հետ որեւէ կապ չունի։

