Արագիլը «պայթեցրեց» համացանցը. թռչունը 12 կմ ուղեկցել է խաչով երթի մասնակից հավատացյալներին (Տեսանյութ)
Արխիվ 16-20Բելառուսի Բելինիչսկայայի Աստվածամոր սրբապատկերի խաչով երթին ուղեկցում էր արագիլը։ Իրադարձությունների վայրից կադրերը բառացիորեն պայթեցրել են համացանցը
Բելառուսի ուղղափառ եկեղեցու Մոգիլեւսկի եւ Մստիսլավսկու արքեպիսկոպոս Սոֆրոնիայի օրհնությամբ, ի պատիվ Սուրբ Զատկի եւ Աստվածամոր սրբապատկերի տոնի իրականացված խաչով երթի մասնակիցներին անսպասելի միացել է արագիլը։ Նա սկզբում հավատացյալներից որոշակի հեռավորություն էր պահպանում, բայց քիչ անց, ինչպես ցույց են տալիս կադրերը, միանում է երթին եւ քայլելով շարժվում նրա հետ։ Այս անսովոր պատմության մանրամասները պատմել Է իրադարձությունների մասնակիցը․ «Արագիլը քայլում էր երթի հետ գրեթե 12 կմ: Եթե մի փոքր ետ էր մնում, քանի որ մենք քայլում էինք հստակ ռիթմով, ապա թռնելով հասնում էր, ապա կրկին քայլում էր: Մեր բոլոր փորձերը՝ համոզել նրան հանգստանալ, կամ թռչել-հեռանալ, ապարդյուն էին. Նա քայլում ու քայլում էր առանց վախենալու մարդկանց եւ անցնող մեքենաներից։ Այդպես շարունակվեց ավելի քան չորս ժամ։ Մեզ ուղեկցող ԳԱԻ մեքենան մի քանի անգամ արգելափակեց տրանսպորտի երթեւեկությունը, որպեսզի մեքենաները պատահաբար չբնասեն արագիլին։ Մենք փորձում էինք արագիլին ուղղորդել, որ նա անցնի դեպի ապահով ճամփեզրը, եւ շարունակի ընթացքը մեր կողմից։ Վերջին դադարի վայրում (քաղաքից 2 կմ հեռավորության վրա) նա կանգնած էր, շրջապատված մարդկանցով, ուշադիր լսեց աղոթքներն ու Զատկի երգերը: Այնուհետեւ նա շարունակեց խաչով երթը մինչեւ վերջ: Երբ մտանք քաղաք, արդեն մութ էր, արագիլը թռավ եւ պատվավոր շրջան արեց, կարծես օրհնելով, հրաժեշտ տվեց մեզ... Աստծո եւ նրա Սուրբ մոր անսահման նվիրվածության եւ վստահության նման դաս մեզ ուսուցանեց այս համարձակ թռչունը։ Ամեն շունչն ու արարած, որ գովաբանում է Տիրոջը»։

