2 պացիենտ մահացել է․ կորոնավիրուսից մահացածների թիվը Հայաստանում հասավ 35-ի
Արխիվ 16-20Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն անցած մեկ օրում աճել է 113-ով՝ հասնելով 2386-ի:
Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ երեկ հաղորդված տվյալների համաձայն՝ գրանցվել էր կորոնավիրուսի 2273 դեպք:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 24177, վերջին մեկ օրում` 922 : Փաստացի այս պահին բուժվում է 1312 անձ:
Վերջին տվյալներով ապաքինվել է 1035 անձ (վերջին մեկ օրում՝ 25 մարդ), 35 պացիենտ մահացել է:

