Թուրքիայում մահվան դեպքերի թիվը հասել է 3336-ի
Արխիվ 16-20Թուրքիայում վերջին մեկ օրվա ընթացքում կատարվել է կորոնավիրուսի 36․318 թեստ, գրանցվել է վարակման 983 նոր դեպք: Այս մասին տեղեկացնում է թուրքական NTV հեռուստաընկերության կայքը` հղում տալով երկրի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջային:
Օրվա ընթացքում Թուրքիայում կորոնավիրուսից մահացել է 78 մարդ, առողջացել`4451-ը: Երկրում անցկացված թեստերի ընդհանուր թիվը հասել է 1․111․366-ի, վարակման դեպքերի թիվը 124․375 է, մահվան դեպքերի թիվը հասել է 3336-ի:
Թուրքիայում վարակված մարդկանցից 58․259-ը առողջացել և դուրս է գրվել հիվանդանոցներից:
Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 3․484․567 է, մահացել է 244․787 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 212 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին:

