​​​​​​​Մեծ տատս ամբողջ կյանքում այդպես էլ սպասելով մնաց իր Պարգեւին. Ծովինար Կոստանյան

Արխիվ 16-20

Մեծ հայրենական պատերազմում մեր փառապանծ Հաղթանակի 75-րդ տարեդարձին ընդառաջ` «Իրավունքը» շարունակում է «Մեր հերոս պապերը» խորագրով հոդվածաշարի ներքո, առանց քաղաքական տարբերակման՝ ներկայացնել տարբեր ոլորտներում մեր հայտնի հայրենակիցների ծնողների, պապերի ու տատերի այդ տարիների անցած ճանապարհը, ռազմական ուղին եւ սխրանքները: Պարզվում է` Հայրենական մեծ պատերազմի հաղթանակում իրենց մասնակցությունն են ունեցել նաեւ «Հանուն սոցիալական արդարություն» կուսակցության փոխնախագահ ԾՈՎԻՆԱՐ ԿՈՍՏԱՆՅԱՆԻ մորական պապերը:

- Մեր գերդաստանից պատերազմ գնացել է տատիս հայրը՝ Պարգեւ Հակոբի Ասատրյանն՝ իր Եղիշ եւ Սարգիս եղբայրների ու եղբորորդու՝ Հենրիկի հետ: Ցավոք, չորսից վերադարձել է միայն Եղիշը, մյուսները կա՛մ անհայտ կորած են համարվել, կամ՝ զոհվել են: Մեծ պապս զորակոչվել է 1942 թվականին՝ Հոկտեմբերյանից (հիմա՝ Արմավիրի մարզն է): Ի դեպ, Ասատրյանների ընտանիքը բնիկ Հոկտեմբերյանից են՝ Գետաշեն գյուղից, որը Սարդարապատից մի 7-8 կմ հեռու է, եւ իրենք նաեւ Սարդարապատի հերոսամարտերին են մասնակցել: Պարգեւ պապը մինչ պատերազմը եղել է զինղեկ, ասում են, որ շատ կրթված ու հարգված մարդ է եղել: Պատկերացրեք, որ 30-40-ականների ծանր տարիներին Պարգեւ պապն ու իր եղբայրները տարբեր մասնագիտություններով հասցրել էին լավ կրթություն ստանալ:

- Կա՞ն տեղեկություններ, թե որտե՞ղ է կռվել եւ մինչեւ ո՞ւր է հասել Պարգեւ պապը:

- Մեծ պապս 1943 թվականին հասնում է Ստավրոպոլ եւ մասնակցում Կերչի ահավոր թեժ ու դաժան մարտերին, որտեղ հարյուր հազարավոր զինվորներ են զոհվում: Եվ նա նույն թվականի մարտից համարվում է անհայտ կորած: Ղարսեցի մեծ տատս՝ ցեղասպանությունից մազապուրծ եղած Մարիամը, միայնակ մեծացնում է իր 4 երեխաներին, 90 անց տարիքում մահանում է՝ ամբողջ կյանքում սպասելով իր Պարգեւին: Նա երբեք չի հավատացել, որ ամուսինը մահացել է եւ, ինչպես ասում են, աչքը միշտ ճանապարհին նայելով է մնացել…

- Իսկ ի՞նչ ճակատագրի են արժանացել Ասատրյան մյուս եղբայրները:

- Մեծ պապիս ավագ եղբայրը՝ Եղիշը, որը Ասատրյաններից միակն էր, ով վերադարձավ պատերազմից, փառահեղ մարտական ճանապարհ է անցել, հասել է մինչեւ Բեռլին, եղել է Լեհաստանն ազատագրողների թվում: Նա բազմաթիվ մեդալների է արժանացել՝ Կովկասի պաշտպանության, Գերմանիայի դեմ հաղթանակի, արիության, մարտական սխրանքի, Վարշավայի ազատագրման համար: Իսկ որդին՝ Հենրիկը, որը զորակոչվել էր 18 տարեկան հասակում, նույնպես համարվել է անհայտ կորած: Մեծ պապիս մյուս եղբոր՝ Սարգսի մասին այդքան տեղեկություն չունեմ: Գիտեմ, որ մասնագիտությամբ ինժեներ է եղել, լավ կրթություն ստացած խոստումնալից երիտասարդ, ինչպես մյուս եղբայրներն էին:

- Հետաքրքիր է՝ ինչպե՞ս են Ձեր ընտանիքում վերաբերում Հայրենական մեծ պատերազմում Ձեր պապերի մասնակցությանը:

- Մեր ընտանիքում սրբորեն են պահպանում հիշողությունը մեծ պապիս ու նրա եղբայրների մասին: Ընդհանրապես՝ մորս ամբողջ գերդաստանն է հպարտ Պարգեւ պապիկով ու իր եղբայրներով: ՌԴ պաշտպանության նախարարությունը վերջերս մի հետաքրքիր նախաձեռնությամբ հանդես եկավ` ստեղծելով pamyat-naroda.ru կայքը, որտեղ կարող ես փնտրել քո բարեկամի անուն ազգանունը եւ գտնել նրա մասին տեղեկատվություն: Շատ մեծ հուզմունք էր մեզ համար, հատկապես մորս համար, երբ գտանք Ասատրյան եղբայրների մասին տեղեկատվություն, որտեղ նկարագրված էր իրենց մարտական ճանապարհը, ստացած մեդալները:  Կարծում եմ՝ բոլորս ենք հասկանում, որ նրանք Հայրենական մեծ պատերազմում առաջին հերթին մեզ են պաշտպանել, հասել են Կերչ, Լեհաստան, Բեռլին, բայց իրենց մտքում եղել է Հայաստանը եւ հայրենի հողի պաշտպանությունը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Այս շարքում հրապարակված մյուս հոդվածները կարդացե՛ք այստեղ:

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի