Քոչարյանի գործով մայիսի 8-ին նիստը կկայանա՞․ կարծիք հայտնեց Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը
Արխիվ 16-20Ինչպես հայտնի է, Ռոբերտ Քոչարյանի գործով հերթական դատական նիստը, որի ժամական պետք է քննարկվեր ՀՀ նախկին վարչապետների միջնորդությամբ Երկրորդ նախագահին ազատ արձակելու հարցը, ամիսներ շարունակ ոչ մի կերպ չի կայանում։ Նախ դատավորը զբաղված էր քթի պլաստիկ վիրահատությամբ, հետո երեւի որոշեց, որ շատ է հոգնել եւ գնաց արձակուրդի։ Եվ ահա նիստը նշանակված է մայիսի 8-ին։ Գոնե այս անգամ կկայանա՞, թե հանկարծ կպարզվի, որ այդ օրը դատավորի մորաքրոջ աղջկա ամուսնու հորեղբոր տղայի բաջանաղի երեխու ատամնահատիկն է կամ, որ դատարանի շենքն ականապատել են «Իսլամական պետության» գրոհայինները, վերջապես, որ այդ օրը երկնաքար է ընկնելու ճիշտ դատարանի դահլիճի վրա․ ամեն մի պատրվակ, որով կարող է նիստը նորից հետաձգվել, արդեն հավանական է թվում։
Ի՞նչ են մտածում Երկրորդ նախագահի գրասենյակում այդ մասին, ինչ-որ հրաշքով կարո՞ղ է նիստը վերջապես կայանալ։ Հարցի հետ կապված կարծիք հարցրեցինք գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանից, ով, պարզվեց, դեռ մի փոքր լավատեսություն պահել է․
- Այո, երկար ժամանակ դատական նիստի չկայանալու փաստը չի տեղավորվում ոչ օրենքների, ոչ մարդու իրավունքների եւ ոչ էլ՝ սովորական տրամաբանության մեջ։ Դրա համար դժվար է կանխատեսել՝ նիստը կկայանա՞, թե՝ ոչ։ Այնուամենայնիվ հուսով ենք, որ կկայանա, եւ այն հարցը, որը վաղուց պետք է քննարկված լիներ, հիմա վերջապես կքննարկվի, եւ դատարանն արդար որոշում կկայացնի։ Այս մասով հույսն ամեն դեպքում կա, սակայն մեծ է այն, թե՝ փոքր, այլ հարց է։
Քերոբ Սարգսյան
Վիկտոր Սողոմոնյանի հետ մեր էքսկլյուզիվ հարցազրույցն ամբողջությամբ կներկայացնենք «Իրավունքի» առաջիկա տպագիր տարբերակում։

