Յուրաքանչյուրը անում է այն, ինչը որ կարողանում է ...
Արխիվ 16-20Փաստաբան Լեվոն Բաղդասարյանն իր էջում կիսվել է մի գեղեցիկ եւ իմաստուն պատմվածքով, որը ներկայացնում ենք ստորեւ.
Ապրում է մի իմաստուն ու հարուստ մարդ՝ շրջապատված բազմաթիվ հարազատներով, ընկերներով: Նրանից խորհուրդ հարցնելու, օգնություն ստանալու, նրան տեսնելու համար մարդիկ շաբաթներ առաջ հերթագրվում են: Ապրում է այս մարդը գեղեցիկ տան մեջ : Նրա հարևանությամբ փոքր մի հյուղակում,միայնակ ապրում է մի մարդ,ում բան ու գործն աշխարհից,անգամ իր շողքից բողոքելն է: Այս մարդը մտածում ու այդպես էլ չէր հասկանում, թե ինչու իր հարևանը իրենից լավ պետք է ապրի: Ասում են, որ իբր էս մարդուն երազ է եկել մի ծերունի ու ասել է, որ ինչ որ ցանկանում է իրեն, հարևանին կրկնակի է տալու և այս մարդը ցանկացել է, որ իր աչքի մեկը կուրանա: Իրականություն է դա ,թե ոչ, սակայն իրականությունը նա է,որ այս մարդը նախանձից մի օր տան աղբը տանում թողնում է այս հարուստ մարդու տան դիմաց: Տան աշխատակիցները զեկուցում են նախանձ հարևանի արարքի մասին և առաջարկում են պատժել նրան,ինչին ի պատասխան,իմաստուն հարևանը կարգադրում է աղբը թափել,դույլը մաքրել,մեջը լցնել այգու տարբեր մրգերից և փոխանցել հարևանին և մի երկտող է փոխանցում,որպեսզի դա էլ դնեն մրգերի վրա:Տան աշխատակիցները չուզենալով ,բայց կատարում են տիրոջ կարգադրությունը. Երկու՝ երկու մետրանոց հսկաներ,դույլը լիքը մրգերով տանում են էս հարևանի դռան դեմը դնում,զանգը տալիս են:Էս նախանձ հարևանն էլ,մտածելով,թե եկել են իր արածի համար դույլը գլխին անցկացնեն,ՙՙլայվ՚՚ մտած խոսում է, թե հայ հարայ,խեղճ ու հիվանդ մարդ են գտել,ուզում են սպանեն,եկեք հասեք...Դուռը բացում ու ինչ է տեսնում.իր աղբի վեդրոն մեջը լիքը մրգեր,վրան գրություն. յուրաքանչյուրը անում է այն, ինչը որ կարողանում է ...
Լևոն Բաղդասարյան www.levgroup.am

