«Բանդայի պարագլուխը կրել է միլիցիայի աշխատակցի համազգեստ, ցույց է տվել կեղծ վկայական». գործը դատարանում է

Արխիվ 16-20

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահագն Մելիքյանի վարույթում է Գ. Մաչանյանի ու Տ. Խաչատրյանի գործի դատական քննությունը:

Այս գործի վերաբերալ ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդել է, որ 2000-2001 թվականներին հարուցված բազմաթիվ քրեական գործերի միացված վարույթի շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում կատարված հսկայածավալ քննությամբ պարզվել ու հիմնավորվել են հանցավոր բանդայի կողմից իրականացված բազմաթիվ ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների կատարման փաստեր:

Մասնավորապես, 2000-2001 թվականներին Աշոտ Զատիկյանի կողմից ձևավորվել և ղեկավարվել է հանցավոր խմբավորում, որում ի սկզբանե ներգրավվել և բանդայի կողմից կատարված հանցագործություններին, ըստ մեղադրանքի՝ մասնակցել է Գ. Մաչանյանը:

Հանցավոր խմբավորման կազմում ընդգրկվել են ապօրինաբար թմրամիջոցներ օգտագործելու, շորթում, գողություն, դիտավորյալ սպանություն կատարելու, ավազակային հարձակման և այլ հանցագործություններ կատարելու համար նախկինում դատապարտված, ինչպես նաև այլ բազմաթիվ անձինք:

Որպես բանդայի հավաքատեղի՝ օգտագործվել են Ա. Զատիկյանի կողմից Երևան քաղաքում վարձակալած բնակարանները, Երևանի «Առաջին մաս» կոչվող թաղամասում գտնվող «Երևան-Վայք»  երթուղային տաքսիների հավաքակայանի տարածքը, որտեղ որպես վարորդ աշխատել են բանդայի երկու անդամներ:

Աշոտ Զատիկյանը ձեռք է բերել և հանցագործությունը կատարելիս օգտագործել է միլիցիայի համազգեստ, պատրաստել է միլիցիայի աշխատակցի վկայական, հանցագործությունների գերակշռող մասը կատարելիս տուժողներին ներկայացել է որպես միլիցիայի աշխատակից՝ յուրացնելով պաշտոնատար անձի կոչումը:

Բանդայի մի շարք անդամների հանձնարարվել է  հանցագործությունների կատարման համար տրամադրել հանցագործության գործիքներ ու միջոցներ: Մասնավորապես, խմբի որոշ անդամներից պահանջվել են իրենց անձնական օգտագործման ավտոմեքենաները, որոնք խմբավորման անդամներին տրամադրվել են օգտագործելու որպես հանցագործությունների կատարման միջոցներ: Բացի այդ՝ ավտոմեքենաների վրա փակցնելու համար, կոնկրետ հանցագործությունների նախապատրաստական փուլերում նախապես հափշտակվել ու բանդային են տրամադրվել տարբեր համարանիշեր:

Աշոտ Զատիկյանը մշակել է հանցագործությունների կատարման պլաններ, բանդայի անդամների միջև կատարել է դերաբաշխումներ, իրականացրել ողջ հանցավոր գործունեության ու կոնկրետ հանցագործությունների կատարման ղեկավարումը, ձեռնարկել է միջոցառումներ բանդայի գոյության ու հանցավոր գործունեության գաղտնիությունն ապահովելու ուղղությամբ:

Ա. Զատիկյանը Գ. Մաչանյանի հետ միասին ապօրինի կերպով ձեռք է բերել, կրել, պահել և խմբավորման անդամներին զինել հրազենով, ռազմամթերքով ու սառը զենք հանդիսացող դանակներով: Դրանց գործադրմամբ 2000-2001 թվականներին կազմակերպել և իրագործել են ավազակային հարձակումներ, կողոպուտներ, ինչպես նաև ծանրացուցիչ հանգամանքներում դիտավորյալ երկու անձի, այդ թվում՝ միլիցիայի աշխատակցի սպանություն:

Հարձակումների թիրախ են ընտրվել բենզինի լիցքավորման կայանները, տարադրամի փոխանակման կետերը, ինչպես նաև ոսկու առևտրով ու տարադրամի փոխանակմամբ զբաղվող առանձին անձինք, որոնք ենթարկվել են տարատեսակ բռնությունների: Ընդհանուր առմամբ՝ բանդայի հանցավոր գործողություններից տուժել է 35 անձ:

Միաժամանակ, խմբավորման ղեկավարը հիմնական դերակատարների հետ կազմակերպել ու իրականացրել է միջոցառումներ հանցագործությունների բացահայտումը կանխելու, հանցակիցներին, հետքերը, հանցավոր ճանապարհով ձեռք բերված առարկաները, հանցագործության կատարման գործիքներն ու միջոցները պարտակելու համար:

Քրեական գործով Աշոտ Զատիկյանի ու բանդայի 9 անդամների վերաբերյալ անջատված մասերը տարբեր ժամանակահատվածում ուղարկվել են դատարան, դատական քննության արդյունքում վերջիններս դատապարտվել են տարբեր ժամկետներով ազատազրկման, իսկ Աշոտ Զատիկյանը դատապարտվել է ցմահ ազատազրկման:

Ըստ «Դատալեքս» տեղեկատվական համակարգի՝ Աշոտ Զատիկյանը հետագայում մեկ այլ քրեական գործով էլ է դատվել: Ըստ դատական ակտի՝ նա, գտնվելով ցմահ ազատազրկման մեջ, առանց իրացնելու նպատակի՝ իր օգտագործման համար ապօրինի ձեռք է բերել խոշոր չափերով՝ մոտ 30 գրամ մարիխուանա թմրամիջոց և օգտագործել է: Աշոտ Զատիկյանը մեղադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Այս գործով նրա հետ ամբաստանյալի աթոռին ևս երկու հոգի կար՝ թմրամիջոց իրացնելու մեղադրանքով: Գործը քննվել է դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, և  2012 թվականի հուլիսի 17-ի դատավճռով Աշոտ Զատիկյանը դատապարտվել է 1 տարի 6 ամիս ազատազրկման: Այս պատիժը կլանվել է նախորդ պատժի մեջ, ու որպես վերջնական պատիժ՝  նորից նշանակվել է ցմահ ազատազրկում:

Բանդայի անդամներ Գ. Մաչանյանի և Տ. Խաչատրյանի նկատմամբ  հայտարարվել էր հետախուզում: Նրանք հայտնաբերվել են, ներկայացվել նախաքննական մարմնին:

Արդյունքում՝ Գ. Մաչանյանին  2020 թվականի մարտի 2-ին վերջնական մեղադրանք է առաջադրվել ՀՀ  քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 6-րդ, 8-րդ, 11-րդ կետերով, 222 հոդվածի 2-րդ մասով:

Տ. Խաչատրյանին  2020 թվականի մարտի 3-ին վերջնական մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 222 հոդվածի  2 –րդ մասով և 329 հոդվածի 1-ին մասով՝ 3 դրվագով:

Նշված անձանց հանցավոր գործողությունների արդյունքում տուժողներին պատճառվել է շուրջ 33,5 միլիոն դրամի նյութական վնաս: Նրանց անվամբ գրանցված գույքերի վրա արգելանք է կիրառվել:

Ըստ «Դատալեքս» տեղեկատվական համակարգի՝ Գ. Մաչանյանի խափանման միջոցը կալանավորումն է, նա բանդայի հիմնական անդամներից մեկն է՝ ըստ մեղադրանքի, իսկ Տ. Խաչատրյանի նկատմամբ կիրառվել է այլընտրանքային խափանման միջոց՝ գրավ: Տ. Խաչատրյանը, ըստ մեղադրանքի, իրեն հատկացված դերի շրջանակներում է մասնակցել բանդայի կողմից կատարված  հանցագործություններին և տրամադրել է իր անձնական օգտագործման «ՎԱԶ-2106» մակնիշի սպիտակ մեքենան:

Քրեական հետախուզման մեջ գտնվող մեկ մեղադրյալի և բանդայի հարձակումներին մասնակցած մյուս՝ քննությամբ չպարզված անձանց կապակցությամբ քրեական գործի անջատված մասով քննությունը շարունակվում է:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում