Տարավա քավորի բախտը մի այլ կերպ բերեց
Արխիվ 16-20Ինչպես արդեն հայտնի է, Իջևան քաղաքում անհիշելի ժամանակներից հետաձգվում են քաղաքապետի ընտրությունները: Մեր աղբյուրը հայտնում է այն մասին, որ իջևանցիներն անգամ խառնում են, թե որերորդ անգամ է արդեն հետաձգվում քաղաքապետի ընտրությունները: Ինչպես բոլորին է հայտնի խնամի-ծանոթ-բարեկամ ինստիտուտի «թշնամի», այժմյան վարչապետ Նիկոլ Փաշինյանի քավորորդի Հայկ Ղալումյանն է քաղաքապետի «միակ» և «անկրկնելի» թեկնածուն, որը ըստ մեր ունեցած տեղեկությունների քաղաքապետ դառնալու շատ քիչ շանսեր ունի:Հիշեցնենք,որ Իջևան քաղաքի քաղաքապետի ընտրությունները նախ պետք է տեղի ունենային 2019 թվականի դեկտեմբերի 8-ին, սակայն անհասկանալի և կասկածելի հանգամանքներում հետաձգվեց այն, որից հետո նշանակվեց որպես ընտրության օր 2020 թվականի մարտի 15-ը, դե իսկ կարանտինային օրերը կարծես թե ևս վերջիններիս օգտին աշխատեցին, և կրկին ընտրության օրը հետաձգվեց, սակայն այս անգամ առավել, քան երբևէ, անհայտ ժամանկով: Մեզ հասած լուրերի համաձայն Նիկոլ Փաշինյանն ու իր քավորորդին այս կապակցությամբ ուրախությունից «պարում» են, ակայն թե ինչու, հստակ ասել չենք կարող:
Հ. Գևորգյան

