Չի կարող որևէ մեկը՝ առանց իշխանությունների չիմացության, 4 մլն դոլարի մաքսանենգ ծխախտոտ դուրս բերել երկրից․ այս ամենի հետևում բարձրաստիճան պաշտոնյաներ են, այդ թվում՝ Հրաչյա Հակոբյանը
Արխիվ 16-20Հարց է առաջանում՝ ու՞... Այսինքն, ըստ դարակազմիկ այս բացահայտման պրիմիտիվ հեղինակների՝ Հայաստանում այնպիսի «բառդակ» վիճակ է, որ նախկին իշխանավորները կարող են 4 միլիոն դոլարի մաքսանենգ ծխախոտ դուրս բերել Հայաստանից ու այդ ամենն անեին առանց գործող իշխանությունների իմացությա՞ն... Ո՞ւր էին մաքսատան, ոստիկանության և ԱԱԾ-ի ներկայացուցիչները... Այդ ապրանքը դուրս բերելու համար բազամաթիվ գերատեսչությունների թույլտվությունն է անհաժեշտ, որոնք մաքսանենգ-հանցագործները ստացել են...
Իշխանություններին սպասարկող սույն լրատվամիջոցն իր այս բացահայտումով ևս մեկ անգամ հաստատեց՝ խոշորամասշտաբ այդ հանցագործության հետևում կանգնած են Հայաստանի իշխանությունները...
Չի կարող որևէ մեկն առանց իշխանությունների չիմացության` 4 միլիոն դոլարի մաքսանենգ ծխախտոտ դուրս բերել երկրից...
Ի դեպ, մինչև հիմա գործող իշխանությունները չեն բացահայտում այս մեղավորներին, որը ևս մեկ ապացույց է, որ այս ամենի հետևում կանգնած են բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում նաև՝ Հրաչյա Հակոբյանը»,-գրել է քաղաքագետը։
Նշենք, որ մումուլում տեղեկություն էր տարածվել, որ Ռուսաստանում կալանավորվել է օդանավ, որը փորձել է Հայաստանից մաքսանենգ ճանապարհով մեծ խմբաքանակ ծխախոտ տեղափոխել։ Խոսքը՝ 40 տոննա բեռի մասին է, 2700 արկղ ծխախոտ, 300 մլն ռուբլի, կամ այսօրվա փոխարժեքով՝ 4 մլն դոլար։ Մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ մաքսանենգությունը կապված է Հրաչյա Հակոբյանի՝ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ եղբոր հետ։

