«Ում դիմեմ, որ սանձի. քավորին՝ որ իր սանիկն է՞, անլուրջ է ». NEWSMEDIA.am
Արխիվ 16-20Հայտնի քաղաքական վերլուծաբան, ՇՊՀ դասախոս Գագիկ Համբարյանը մեկ անգամ չէ որ հիմնավորված, եւ փաստարկված բարձրաձայնում է ՇՊՀ-ում տեղի ունեցող՝ (ինչպես նախկին ռեկտորի), այնպես էլ ներկայիս ռեկոտորի ժպ-ի անօրինությունների մասին:
Քաղաքական վերլուծաբանը այսօր էլ հերթական գրառումն էր կատարել ՇՊՀ-ի շուրջ տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ՝ միառժամանակ անդրադառնալով օրերս ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի՝ լրագրողների հետ զրույցում ՇՊՀ-ի շուրջ ընթացող զարգացումների անդրադարձի առթիվ: Մասնավորապես, պարոն Համբարյանը նկատել էր, որ Գլխավոր դատախազը ՇՊՀ-ին վերաբերող միայն մեկ գործի էր անդրադարձել, որը վերաբերում էր նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանին: Իսկ մնացած աղմկոտ քր. գործերի մասով, որոնք վերաբերում են նախկին ռեկտոր Սահակ Մինասյանին, եւ ներկայիս ժպ Երվանդ Սերոբյանին՝ Գլխավոր դատախազը, մեղմ ասած՝ պրոֆեսիոնալ կերպով շրջանցել էր:
Եվ, ահա պարոն Համբարյանի գրառմանը անմիջապես արձագանքել էր ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը, եւ զարմանալիորեն՝ հեղինակի փաստարկված դիտարկումները շրջանցելով, Գոռ Աբրահամյանն էլ իր հերթին ետ չմնալով իր ղեկավարից՝ ժանրի մեջ փորձել էր ժողովրդական լեզվով ասած. «էշը թողած՝ պոչի հետեւից վազել»:
Եւ թե ինչո՞ւ էր Գլխավոր դատախազի խորհրդականին այդչափ մտահոգել ՇՊՀ դասախոսի գրառումը, ինչպես նաեւ գրառման մեջ տեղ գտած դիտարկումները, NEWSMEDIA.am-ը փորձեց ստանալ ՇՊՀ դասախոս, քաղաքական վերլուծաբան ԳԱԳԻԿ ՀԱՄԲԱՐՅԱՆԻ մեկնաբանությունը, ով նախ ողջունեց, որ դատախազաությունը, ըստ էության հետեւում է իր գրառումներին, ապա հավելեց.
-Շատ ուրախ եմ, որ դատախազությունը շատ արագ արձագանքում է իմ գրառումներին. դա ցույց է տալիս, որ իրենք ուշի-ուշով հետեւում են ինձ: Ինչ վերաբերում է պարոն Աբրահամյանի փորձերին՝ այսպես ասած, «հիվանդ գլխից առողջ գլխին հիվանդ հռչակելուն», ապա պետք է նշեմ, որ շատ պրիմիտիվ եւ շատ վաղուց կիրառվող տեխնոլոգիա է, երբ ծանրակշիռ փաստարկները մի կողմ թողած՝ փորձում են կեղծ օրակարգեր ստեղծելով շեղել հասարակության ուշադրությունը՝ իրական խնդիրներից: Եվ այդ իսկ պատճառով, չեմ ցանկանում անդրադառնալ այդ խնդրին, որովհետեւ դա կլինի պարոն Աբրահամյանի կեղծ օրակարգին շարունակություն տալը:
Ես բազմիցս փաստեր եմ ներկայացրել, թե ինչպես են Շիրակի մարզի դատախազությունը, եւ ՀՔԾ-ն՝ միտումնավոր անում ամեն ինչ, որպեսզի ՇՊՀ նախկին ռեկտորին վերաբերող քր. գործերը, (իսկ դրանք ըստ իմ տեղեկությունների չորսն են, թե հինգը)՝ «դոփեն» նույն տեղում: Ես իմ մեկնաբանություններում կոնկրետ նշել եմ, որ րոպեների ընթացքում բացահայտվող քր. գործը՝ ինչպես է դատախազությունը երեք տարի քնեցնում: Եվ Գոռ Աբրահամյանը ուրիշ փաստարկ չունենալով՝ փորձում է ինձ մեղադրել, որ ես ծանոթ չեմ ընթացակարգերին եւ դրա համար եմ ասում, որ երկար է տեւում:
Ես ընդամենը մեկ հարց եմ ուզում տալ. եթե ես բացահայտում եմ, որ ՇՊՀ-ում «ՆՈՐԿԵՆՏ» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում միլիոնավոր դրամների հափշտակություն է եղել, եւ կեղծ մրցույթների միջոցով նախկին ռեկտորի մտերիմ շրջապատը միլիոնավոր դրամներ են շահել՝ կեղծելով իրենց մասին տեղեկությունները, ապա կարող ենք պարզել, թե ի՞նչ արդյունք են արձանագրել խնդիրը բարձրացնելուց հետո: Երբ հայտնի է, որ այդ նույն մրցույթներին մասնակցել են այնպիսի մարդիկ, ովքեր ՀՀ քաղաքացի չեն եղել, ավելին մրցույթի անցկացման ժամանակ, նրանք ապրել են ԱՄՆ-ՈՒՄ: Ես ինքս տեղյակ եմ, որ ՇՊՀ-ի պաշտոնյաններից մեկը՝ կեղծ ցուցմունքներ է տվել այս ամենի վերաբերյալ, սակայն ե՛ւ Դատախազությունը, եւ եւ՛ թե ՀՔԾ-ն, մի օր ինձ հարցաքննության չեն հրավիրել ՝ տվյալ հանցագործության վերաբերյալ, եւ մինչ օրս առերեսում չի եղել համապատասխան պաշտոնյայի հետ, ինչու՞…
Որովհետեւ իրենք լավ գիտեն, թե իմ ձեռքի տակ՝ ինչ փաստեր ու ինչ տվյալներ կան :
Կամ մեկ այլ օրինակ բերեմ. ՇՊՀ-ի գրադարանի գրքերի ոչնչացման մասով. նախկին եւ ներկա գրադարանի տնօրենների ցուցմունքները իմ ձեռքի տակ առկա են մինչ օրս, սակայն այդ գործը միտումնավոր չեն բացահայտում, եւ մեղադրանք չեն առաջադրում ՇՊՀ նախկին ռեկտորին:
Նույնը տեղի է ունենում ներկայիս ռեկտորի ժպ-ի մասով, որի վերաբերյալ Ձեր լրատվամիջոցը օբյեկտիվորեն եւ բարեխղճորեն լուսաբանել է՝ ներկայացնելով հստակ փաստեր: Արդեն տաս ամիս է սակայն, դատախազությունը, ամեն ինչ անում է՝ գործը ծածկադմփոց անելու համար.ինչո՞ւ:
Մանրամասները սկզբնաղբյուր կայքում

