Ո՞ւմ էր պատկանում մաքսանենգ ծխախոտ տանող ինքնաթիռը

Արխիվ 16-20

Կրասնոդարում կալանավորված մաքսանենգ ծխախոտի պատմության հետ կապված Նիկոլի աներձագ ու համատեղության կարգով դեպուտատ Հրաչ շտապեց հերքել, թե դա իրենց բեռը չէ, թե դա «նախկին հանցավոր ռեժիմն» է իրենց գլխին սարքում։ Հերքմամբ հանդես եկավ նաեւ ՀՀ ԱԻՆ-ը, թե դա մեր ինքնաթիռը չէ, քանի որ մենք առհասարակ ինքնաթիռ չունենք։ Բայց այսքանի փոխարեն պետք էր միայն մեկ հերքում, որը իրավիճակը միանգամից կհանգուցալուծեր։ Այսինքն, Քաղավիացիայի կոմիտեն կամ Տրանսպորտի նախարարությունը կամ ՀՀ մաքսային ծառայությունը կամ հայաստանյան օդանավակայաններից պետք է հերքեին, թե Հայաստանից առհասարակ նման թռիչք չի եղել։ Հենց այդ հերքումն է, որ չկա, միայն արդարանում են, թե դա մեր ինքնաթիռը չէ։
Լավ, ձերը չէ, թող «նախկին հանցավոր ռեժիմինը» լինի։ բայց անգամ այդ դեպքում, ու երբ ինքնաթիռի առկայության պաշտոնական հերքում չկա, մեկ է, կա այս կարեւոր հարցը։ Հայաստանից օդային ելքը փակ է, ՌԴ-ում էլ՝ մուտքը։ Ուրեմն ինչպե՞ս պետք է այդ ինքնաթիռը Հայաստանից դուրս գար եւ հասներ ՌԴ։ Լավ, ենթադրենք հայաստանյան իշխանություններն ապօրինաբար արտոնել են ելքը, բա այդ դեպքում ինչո՞ւ էին ՌԴ իշխանություններն արտոնում մուտքը, միջանկյալ վայրէջքը (եթե ընդունենք նաեւ այն տեղեկատվությունը, որ ինքնաթիռն այդ ծխախոտը տեղափոխում էր Աֆղանստան), ապա՝ կալանավորում։ Նկատի ունենք, որ փակ ռեժիմի պայմաններում նման թռիչքներ կարող են լինել միայն միջպետական պայմանավորվածությունների արդյունքում, եթե անգամ այդ ինքնաթիռը «նախկին հանցավոր ռեժիմինը» լիներ։ Այսինքն, հայկական կողմը պետք է դիմեր ռուսներին, թե՝ նման թռիչքի կարիք ունենք, թույլ կտա՞ք։ Ռուսներն էլ պետք է, որ թույլ տված լինեին․ հակառակ դեպքում այն պահին, երբ օդանավը մտներ ՌԴ օդային տարածք, այն կդիտարկվեր որպես ապօրինի սահմանահատում, կպարտադրվեր վայրէջք, ընդ որում, ոչ թե Կրասնոդարի, այլ ինչ-որ ռազմական օդանավակայանում՝ հնարավոր անակնկալները բացառելու համար։ Բայց չէ, դատելով ամեն ինչից, օդանավը հանգիստ իջել է Կրասնոդարում, եւ հետագա խնդիրները հենց այնտեղ են առաջացել։
Սակայն եթե կար միջպետական պայմանավորվածություն, այդ թվում, որ ՌԴ-ն ընդամենը տրանզիտային երկիր է, եւ ինքնաթիռը Ղազախստան-Ուզբեկստան ուղով Աֆղանստան պետք է գնար, ռուսներն անգամ դրա բեռը պետք է, որ չստուգեին․ պարզապես կհետեւեին, որ բեռը «պատահաբար» չմնա Կրասնոդարում, եւ վերջ։ Մինչդեռ հերիք չէ ստուգել են, մի բան էլ՝ կալանավորել, ու դրանից հետո հայաստանյան իշխանություններից բողոքի տառ անգամ չի լսվում, թե՝ ինչո՞ւ եք պայմանավորվածությունը խախտում եւ մեր ինքնաթիռը կալանավորում։
Քանի որ նման բողոքի մասին էլ չենք լսել, ապա այստեղ մեկ տրամաբանական բացատրություն կարող է լինել․ բեռը «պատահաբար» Կրասնոդարում մնալու «հակում է ցուցաբերել», ռուսները կալանավորել են ինքնաթիռը, եւ հայաստանյան իշխանությունները եթե բողոքեն, կհայտնվեն ծանր սկանդալի կիզակետում։ Ի դեպ, ռուսական մամուլը նաեւ նկարագրել է այն սցենարը, որի դեպքում ՌԴ-ի տարածքով տրանզիտի անվան տակ տեղափոխվող բեռը կարող է իրականում այնտեղ էլ մնալ։ Օրինակ, «newizv.ru»-ի դիտարկմամբ․ «Անօրինական արտադրանքի ներմուծման նման սխեման բավականին լայնորեն հայտնի է եւ շատ հաճախ է կիրառվում»,– կարծում է «Amarkets»-ի վերլուծական դեպարտամենտի ղեկավար Արտյոմ Դեեւը: Նրա խոսքով՝ «Այդ սկզբունքը բավականին պարզ է. փաստաթղթերով բեռն անցնում է երկրի տարածքով տարանցմամբ, ուստի ուշադրությունը զգալիորեն ավելի քիչ է գրավում»: Բայց հետո Ռուսաստանի տարածքում «կանգառի կետերում» ապրանքն աննկատ «նստում է եւ անհետանում»։ Փաստաթղթերը «փակվում են» արդեն մեր երկրի սահմաններից դուրս, եւ ձևականորեն ստացվում է, որ բեռը հասցվել է, թեեւ անօրինական ծխախոտները վաղուց արդեն բաժանվել են Ռուսաստանի առևտրային կետերին»։ Ստացվում է սովորական «ընդհատված տրանզիտ», որը հաճախ օգտագործում են ԵՏՄ երկրներից մաքսանենգ ապրանք ներմուծելիս»,– ամփոփում է փորձագետը»։
Վերադառնանք հայաստանյան ինքնաթիռին։ Կարո՞ղ ենք ենթադրել, որ մերոնց խնդրանքով, երաշխավորմամբ ռուսները օդային սահմանը բացել են, սակայն մեր ինքնաթիռը գնացել է ապօրինության․ միանշանակ։ Սակայն եթե դա հաստատվի, ապա մեկ հարց եւս առաջ է գալիս, ոչ պակաս կարեւոր նրանից, թե իրականում այդ ծխախոտը Նիկոլի՞նն էր, թե՝ ոչ։ Ներկայիս իրողությունների պարագայում պետական նման պայմանավորվածությունների համար պետք է, որ արտառոց առիթներ լինեն։ Այսինքն, եթե մեր իշխանությունները դիմեին, թե, ռուսներ ջան, կթողնե՞ք Աֆղանստանում ՆԱՏՕ-ականների կազմում գործող հայաստանյան ստորաբաժանմանը ծխախոտ ուղարկենք, հազիվ թե «դաբրո» ստանային, առավել եւս, որ մեր զորախմբի մատակարարումները ՆԱՏՕ-ի հաշվին է։ Իսկ եթե, օրինակ, դիմեին, թե՝ «Կարելի՞ է ՌԴ-ի տարածքով թռչել դեպի Չինաստան՝ կորոնավիրուսի դեմ բուժպարագաներ բերելու համար», հաստատ թույլտվություն կստանային։ Ի վերջո երկու նման դեպք, այն էլ՝ պարետ Ավինյանի միջնորդությամբ, եղել է՝ Հայաստանից երկու նման թռիչք Չինաստան եւ հակառակ ուղղությամբ իրականացվել է ապրիլին, եւ եթե երրորդ նման թռիչի կարիք լիներ, մոտավորապես պետք է տեղի ունենար այն օրերին, երբ Կրասնոդարում ինքնաթիռը կալանավորվեց։
Շարունակելով դեպի Չինաստան թռիչքների թեման նկատենք, որ փաստորեն ինքնաթիռները պետք է դատարկ հասնեին Պեկին։ Չէ, դա արդեն «մեծ մեղք» է․ հերիք չէ պետության հաշվին թռչում են, դեռ մի բան էլ՝ մի ուղղությամբ դատա՞րկ։ Թալա՞ն է, ինչ է, գոնե մի քանի տուփ ծխախոտ տանեին։ Կամ կարող էին նաեւ տեղ հասցնել այստեղ մնացած ՌԴ քաղաքացիներին, որոնց նախօրեին ավտոբուսներով ճանապարհ դրեցին․ համ մեր դաշնակցին լավություն կանեին, համ նրանք ավելի ուրախությամբ Կրասնոդարում կամ այլ տեղ վանէջք թույլ կտային, համ էլ, միգուցե, ծախսերի մի մասն իրենց վրա վերցնեին, ասենք՝ ավիավառելիքի։ Բայց չէ, ի՞նչ դաշնակից, դաշնակիցներն ավտոբուսով էլ տեղ կհասնեն, ու ծխոխոտից «նաղդը» չկա։ Իհարկե, պետության հաշվին, բայց պետության գործն էլ այս ծանր օրերին անգամ մաքսանենգային բիզնեսին աջակցելը չէ՞։
Այսպիսով մնում է մի քանի հարցի պատասխան ստանալ մեր պատկան մարմիններից։
1․ Հայաստանյան որեւէ ինքնաթիռ նշված ժամանակահատվածում դուրս եկե՞լ է ՀՀ օդային սահմանից՝ ՌԴ-ի ուղղությամբ (կամ տրանզիտային տարբերակով)։ Եթե այո, ո՞ր ընկերության, ի՞նչ իրավական հիմքերով, ի՞նչ բեռով եւ որտե՞ղ է այս պահին այդ ինքնաթիռը։
2․ ՀՀ ՊՆ-ի Իլ-76 76310 ինքնաթիռը ներկայումս իր մշտական տեղակայման վայրո՞ւմ է։
Ս․Աբրամյան

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի