Դատարանը բավարարել է հայցը` ԱԱԾ-ին պարտավորեցնելով վերացնել իր անգործությունը
Արխիվ 16-20«Առողջ հանրություն» ՀԿ նախագահ ՄԱՐԻՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ հայտարարությամբ է հանդես եկել, որում մասնավորապես ասված է. «22.03.2019-ին ես` Մարինա Խաչատրյանս, եւ Հայկ Այվազյանը հաղորդում էինք ներկայացրել ԱԱԾ` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի կողմից 29.01.2019-ին Գարդասիլ պատվաստանյութի կիրառման ապօրինի հրամանի առնչությամբ։ Մասնավորապես նշել էինք, որ ապօրինի հրամանում ընդգրկված են մարդկանց այնպիսի տարիքային խմբեր, որոնք նախատեսված չեն ո՛չ Գարդասիլի ներդիր թերթիկով, ո՛չ միջազգային որևէ բժշկական կառույցի չափորոշիչներով։
ԱԱԾ-ն չէր ձեռնարկել որևէ միջոցառում` քրեական գործ հարուցելու, ակնհայտ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ։ Չէր մերժել նաև քրեական գործի հարուցումը, ինչի արդյունքում ՀՀ շուրջ 40 000 քաղաքացի ենթարկվեց հանցավոր կլինիկական փորձարկումների։
Ավելին, իմ ունեցած տեղեկատվության համաձայն, մեր ներկայացրած հանցագործության մասին հաղորդումը դրվել է դարակի մեջ, կողպվել և ԱԱԾ կոնկրետ պաշտոնյա գործին ընթացք չտալու համար ստացել է հսկայական ֆինասական փոխհատուցում։
Տեսնելով ՀՀ ԱԱԾ հանցավոր անգործությունը և հայ հանրության վրա չդադարող կլինիկական փորձարկումները Գարդասիլով` ես և իմ փաստաբան, հրաշալի մարդ ու հոյակապ ընկեր Պավլիկ Փոլադյանը դիմեցինք ՀՀ Ընդհանուր իրավասության դատարան` ընդդեմ ԱԱԾ-ի անգործության։
Տեղեկացնում եմ, որ դատարանը բավարարել է հայցս` ԱԱԾ-ին պարտավորեցնելով վերացնել իր անգործությունը։ Երկուշաբթի կներկայացնեմ հերթական դիմումը` ՀՀ ԱԱԾ-ից պահանջելով հանրությանն իրազեկել, թե ինչ փուլում է գտնվում տվյալ գործը։
Սիրելի՛ հայրենակիցներ, լրագրողներ, ցանկացած պայքար, եթե այն ծրագրված է գրագետ, հետևողականորեն և սրտացավ կերպով, տալիս է իր արդյունքները։ Պայքարը դեռ շարունակվում է։ Հայաստանի Հանրապետությունում չպետք է տիրի անարխիա, չպետք է իրականացվի սամասուդ, չպետք է անցկացվեն օրինազանց ու հակամարդկային կլինիկական փորձարկումներ, չպետք է լինեն մանկավաճառություն և օրգանների հանցավոր բիզնես»։
Որպես հետգրություն՝ Մ. Խաչատրյանը հավելել է. «Շնորհակալ եմ դատական համակարգին` Հանուն Հայաստանի Հանրապետության և Հայաստանի քաղաքացու գործելու համար»։

