Իշխանությունների ձեռնարկած հակաճգնաժամային միջոցառումներն իրենց չեն արդարացնում. ՀԿԿ

Արխիվ 16-20

Մայիսի 1-ի առթիվ Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը հայտարարությամբ է հանդես եկել, որում մասնավորապես ասված է.

«Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը իր աջակցությունն է հայտնում ողջ բուժանձնակազմին, կամավորներին և ստեղծված պայմաններում ժողովրդին օգտակար լինելու համար իրենց աջակցությունն ու պատրաստակամությունը հայտնած քաղաքացիներին և կազմակերպություններին:Այս ամենի հետ մեկտեղ մատնանշում և դատապարտում ենք առողջապահական համակարգի հսկայական թերությունները, որն արդյունքն է համակարգի սեփականաշնորհման և օպտիմալացման, խոշոր կապիտալի ու մոնոպոլ խմբերի շահերի սպասարկման։ Համաճարակի հետևանքով առաջացող անխուսափելի ճգնաժամը հերթական անգամ ի ցույց է դնում կապիտալիզմի հակաժողովրդական բնույթը և սոցիալիստական համակարգի արդյունավետությունն ու գերակայությունը։

Այս իրավիճակում իշխանությունների ձեռնարկած հակաճգնաժամային միջոցառումներն իրենց չեն արդարացնում, քանի որ աջակցության ծավալները անբավարար են և ոչ ամբողջական։ Առաջարկում ենք կառավարությանը անհապաղ ընդունել որոշում և մարտից սկսած երեք ամսվա կտրվածքով փոխհատուցել բոլոր բաժանորդների կոմունալ վճարները։

Փաթեթների տեսքով տրամադրվող օգնությունը պետք է առաջնահերթ հասանելի լինի սոցիալապես անապահով խավին և աշխատավոր ժողովրդին, այլ ոչ թե խոշոր կապիտալի խմբերին։ Հակառակ դեպքում ճգնաժամի ողջ բեռը կընկնի առանց այդ էլ տուժած քաղաքացիների վրա, իսկ ժողովուրդը չի կարող և չպետք է վճարի ավելին։

Չպետք է նաև տարբերակվի, համապատասխանում են փաթեթի, վարկի, պայմաններին թե ոչ, քանի որ ժողովրդի մի ստվար հատված չունի խնայողություններ և կանգնած է օրվա հացի խնդրի առաջ։ Գտնում ենք, որ համաճարակի պայմաններում ընդհանրապես անթույլատրելի ճոխություն է պարգևավճարների ստացումը։ Կոչ ենք անում այն ուղղել սոցիալապես անապահով խավերի կարիքների հոգմանը, գործազրկության նվազեցմանը ու հետագայում էլ աշխատատեղերի ստեղծմանը։

Այս ընթացքում պետք է պահպանվի նաև աշխատողների եկամուտները և իրավունքները կապիտալի կամայականություններից,որպեսզի համաճարակի պատրվակով չփորձեն իրականացնել զանգվածային կրճատումներ և չխախտեն Աշխատանքային օրենսգիրքը։

Հայաստանի Կոմունիստական Կուսակցությունը, ելնելով ամբողջ աշխարհում, ինչպես նաև մեր հանրապետությունում ստեղծված իրավիճակից, այս Մայիսի 1-ին չի կազմակերպի ավանդական բողոքի երթը, բայց իշխանություններին մեկ անգամ ևս հորդորում ենք անվերապահորեն պաշտպանել աշխատավորների իրավունքները։ Սիրելի հայրենակիցներ, հուսով ենք,որ այս մահացու համավարակը կնահանջի և մեր աշխատասեր և շինարար ժողովուրդը կվերադառնա իր բնականոն կյանքին»։

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի