Կառավարության հակաճգնաժամային 1-13-րդ միջոցառումների շրջանակում բաշխվել է 57.3 մլրդ դրամ. Նիկոլ Փաշինյան
Արխիվ 16-20Կառավարության ընդունած հակաճգնաժամային 1-ից 13-րդ միջոցառումների շրջանակում այս պահի դրությամբ բաշխվել է 57.3 միլիարդ դրամ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Գումարը բաշխվել է շուրջ 23 հազար իրավաբանական եւ 825 հազար ֆիզիկական անձանց միջեւ: Ուշադրություն - Այս թվերը չեն ներառում հակաճգնաժամային 14,15,16 միջոցառումները, որոնց իրագործումը ընթացքի մեջ է: Այս ծրագրերի իրագործման արդյունքում շահառու ֆիզիկական անձանց թիվը կգերազանցի 1 միլիոն 200 հազարը»,-գրել է Փաշինյանը:

