Մայիսի 4-ից կսկսեն գործել ռեստորաններն ու սրճարանները, բայց բացօթյա
Արխիվ 16-20Հաջորդ շաբաթ մայիսի 4-ից, կբացվի մշակող արդյունաբերությունը, այդ թվում կվերսկսվի տեքստիլի, կահույքի, կոշիկի և այլ ենթակա ոլորտների աշխատանքը:
Այսօր ասուլիսում այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը՝ նշելով, որ հանրային սննդի կազմակերպման մասով կգործեն այն ռեստորանները, սրճարանները, որոնք կունենան բացօթյա տարածք. «Վերջիններիս գործունեությունը կթույլատրվի, եթե իրենք կարող են իրենց գործունեությունն ապահովել բացօթյա տարածքներում: Փակ տարածքներում սպասարկում չի իրականացվի: Միևնույն ժամանակ կբացվեն կենդանաբանական և բուսաբանական այգիները, արգելոցների գործունեությունը նույնպես կթույլատրվի: Սպորտային օբյեկտների գործունեությունը բացառապես կթույլատրվի պրոֆեսիոնալ մարզիկների մասնակցությամբ սպորտային միջոցառումների անցկացման համար, ինչպես նաև սպորտային ակումբների գործունեությունը»,-ասաց Վարոս Սիմոնյանը` հավելելով, որ կթույլատրվի նաև լվացման, մաքրման և չորացման ծառայությունների, վարսավիրանոցների և գեղեցկության սրահների գործունեությունը:

