Կամանդիրը տղայիս 10 անգամ ասել ա` հերդ չի՞ ուզում գա հետս ծանոթանա. Առաքել Մովսիսյան

Արխիվ 16-20

Ինչպես ավելի վաղ տեղեկացանք, ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը հայտարարել էր, որ իր որդին անմեղ է, և այն ինչ իր որդու հանդեպ արել են տականքություն է: Մովսիսյանը նաև նշել էր, որ կգա ժամանակը, և մարդիկ կլսեն ամեն ինչի ձայնը. «Տականքները պիտի պատժվեն, իմ երեխեն անմեղ ա»,- նշել էր Առաքել Մովսիսյանը:

Iravunk.com-ը կապ հաստատեց վերջինիս հետ, հասկանալու համար արդյո՞ք այս ամենում Մովսիսյանը տեսնում է քաղաքական ենթատեքստ, թե ոչ: Մեր հարցին ի պատասխան Առաքել Մովաիսյանը հավելեց հետևյալը.


«Էս պահին տեսնում եմ, որ իմ տղայի գլխին անմիջապես «կամանդիրի» գլխավորությամբ սարքում են: Կամանդիրը տղայիս 10 անգամ ասել ա հերդ չի՞ ուզում գա հետս ծանոթանա: Դուք արդեն հետևություններ արեք,թե ինչու: Դրա համար էլ ընգել ա իմ տղու հետևից: Հենց ինքնասպանության դեպքն եղել ա, կամանդիրը ցուցում ա տվել տղուս վրա, իրա քամակը փրկելու համար, ու անմիջապես տղայիս ձերբակալել են:  Ամբողջ աշխարհը գիտի, որ էդ երեխան ինքնասպան ա եղել: Քանի որ կամանդիրը երկու ամիս շարունակ ընգած ա եղել տղայիս հետևից, ամեն ինչ հենց սկսվել ա էդտեղից: Ասել ա ՝ հերդ չի՞ գա հետս ծանոթանա, տղես էլ ասել ա՝ հենց գա Ղարաբաղ, կգա կծանոթանաք: Դա էլիտար զորամաս ա,արդեն դուք մնացածը մտածեք, թե ինչի ա ուզել հետս ծանոթանա: Իմ տղան ինքնուրույն քաշել,  ընգել ա էդ զորամասը: Քննիչները, դատավորներն ու դատախազները ոչ մի բան դեռ չեն անում: Ինձ ուզում են հունից հանեն, էդ ա լրիվ»:

Iravunk.com-ը կրկին հարց ուղղեց ավելի հստակ այն մասին, թե արդյո՞ք ներկայիս իշխանությունները տեղյակ են վերոնշյալ անարդարություններից: Առաքել Մովսիայանը նշեց հետևյալը.


«Բոլորն էլ տեղյակ են, նաև իշխանությունները: Իմ տղային ձերբակալելուց հետո 8 հատ զոհ ա եղել , մի հատ ընթացք չտվեցին, ոչ դատախազությունը, ոչ էլ քննիչները, դա ի՞նչ էր նշանակում: Իմ տղան ընդհանրապես կապ չունի, էլի եմ կրկնում,ե թե իմ տղու վրա արյուն լիներ, ես նրան կգնդակահարեի, շան օյին կբերեի գլխին: Իսկ ինչ մնում ա քննիչին, քննիչը մի հատ սրբություն չունեցող մեկն ա, Աշոտ անունով: Նորից դիմել ենք վերաքննիչ դատարան, սենց բան չի եղել, որ մի ամսից ավել վերաքննիչը չպատասխանի: Իսկ դատավորները էն կարգի դատավորներ են, որ իրանց էրեխեքին էլ կծախեն: Կայֆավատ ըլնելով գալիս են դատարան, մի հատ էլ իմիջիայլոց մի բառով պատասխանում են»:

Հիշեցենք, որ պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրյալ Դավիթ Մովսիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Դավիթ Մովսիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջեւ ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ: Մովսիսյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել։

Արցախում հունվարի 30-ին մահացած զինծառայող Վահրամ Ավագյանի գործով 3 ձերբակալված կա, որոնցից մեկն էլ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայսի) որդին է։

2020թ. հունվարի 30-ին՝ ժամը 13:15-ի սահմաններում, ՊԲ բանակային ուսումնական կենտրոնում, N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոցներ է արձակել իր կրծքավանդակի շրջանում եւ ստացած հրազենային վնասվածքներով տեղափոխվել զինվորական հոսպիտալ, որտեղ ժամը 14:00-ին արձանագրվել է վերջինիս կենսաբանական մահը:

Դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել քրեական գործ, կատարվում է նախաքննություն: Զինվորի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջապակներում ձերբակալվել էին Մկրտչյանի համածառայակիցներ Դավիթ Առաքելի Մովսիսյանը, Խաչիկ Արմենի Գասպարյանը, Սպարտակ Արթուրի Ավետիսյանը:

 

Հայկ Գևորգյան 

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի