Ռոբերտ Քոչարյանը վիրահատության անհրաժեշտություն ունի
Արխիվ 16-20ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ամենայն հավանականությամբ վիրահատության անհրաժեշտություն ունի: Այս մասին տեղեկացրել է «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն Արմեն Չարչյանը: «Հետազոտությունները շարունակվում են և որոշակի բուժական գործողություններ պետք է շարունակվեն»,- ասաց Չարչյանը:
Հարցին, թե արդյո՞ք վիրահատության անհրաժեշտություն կա, Չարչյանը պատասխանեց, որ ամենայն հավանականությամբ՝ այո, սակայն այլ մանրամասներ չհայտնեց՝ նշելով, որ դրանք անձնական, գաղտնի տվյալներ են:
Հիշեցնենք, որ ապրիլի 28-ին Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է Իզմիրլյան բժշկական կենտրոն՝ հետվիրահատական հետազոտություն անցնելու համար։

