Ովքեր են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի պապերը, որտեղ էր հայրը՝ Շուշիի ազատագրման տարիներին
Արխիվ 16-20Մեծ հայրենական պատերազմում մեր փառապանծ Հաղթանակի 75րդ տարեդարձին ընդառաջ`«Իրավունքը» շարունակում է «Մեր հերոս պապերը» խորագրով հոդվածաշարի ներքո, առանց քաղաքական տարբերակման, ներկայացնել տարբեր ոլորտներում մեր հայտնի հայրենակիցների ծնողների, պապերի ու տատերի այդ տարիների անցած ճանապարհը, ռազմական ուղին եւ սխրանքները: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի պապերը Հայաստան են տեղափոխվել Հայրենական Մեծ պատերազմից հետո:
Իսկ, որտե՞ղ էր նախարարի հայրը՝ Շուշի ազատագրման ժամանակ, որտե՞ղ են ծառայել նախարարն ու նրա եղբայրըները մեր գրավոր հարցմանը ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը պատասխանել է.
-Ինչ վերաբերում է բանակում ծառայելուն, ապա հայրս ասպիրանտուրան ավարտելուց հետո՝ որպես սպա, ծառայել է խորհրդային բանակում, ես եղբորս հետ միաժամանակ եմ ծառայել՝ ՀՀ տարածքում, իսկ մեծ եղբայրս ծառայել է Արցախում:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

