Որոնք են ոսպի եւ հնդկաձավարի փոխարինիչները. Էկոնոմիկայի նախարարի հայտարարության հետքերով
Արխիվ 16-20«Իրավունք» թերթը ի թիվս այլ հարցերի «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպության նախագահ, հայտնի խոհարար Սեդրակ Մամուլյանից փորձել է հետաքրքրվել, թե որոնք են է ոսպի և հնդկաձավարի փոխարինիչները, որոնք խորհուրդ է տալիս օգտագործել հանրությանը՝ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը.
- Ես իհարկե տեղյակ չեմ, չգիտեմ, թե էկոնոմիկայի նախարարը ինչ է նկատի ունեցել ոսպի եւ հնդկաձավարին փոխարինիչներ ասելով: Կարող եմ միայն ասել, որ հնդկաձավարը եւ ոսպը ընդեղենի այնպիսի տեսակներ են, որոնց փոխարինել ոչնչով չի կարելի, ինչպես ոլոռը, լոբին,սիսեռը եւ այլն:
Հիշեցնենք ընթերցողին, որ շաբաթներ առաջ էկոնոմիկայի նախարարը հետեւյալ արտահայտությունն էր արել. «Եթե ոսպի և հնդկաձավարի գները բարձրանում են, ապա մենք՝ որպես սպառողներ, կարող ենք ընտրել մյուս փոխարինիչները»:
Հ.Գ. Զրույցի ուշագրավ հատվածները կարդացեք «Իրավունք» թերթի առաջիկա տպագիր համարում:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

