Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 566-ի
Արխիվ 16-20Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 566-ի, հայտնում է հիվանդության մոնիտորինգի հատուկ կայքը, որը ստեղծվել է կառավարության կողմից:
«Կա հաստատված 566 վարակի դեպք, որից 184-ը ապաքինվել է, 6-ը՝ մահացել, 5243 մարդ գտնվում է կարանտինային ռեժիմում, 550-ը՝ բժիշկների հսկողության տակ», - ասվում է կայքում:
Վրաստանում արտակարգ դրության ռեժիմը գործում է մինչև մայիսի 22-ը:
Ամենակարևոր լուրերը Հայաստանից՝ Telegram-ում

