Ինչպես 40 տոննա ապօրինի ծխախոտը Երեւանից հասավ Կրասնոդար եւ ինչպես են դրան արձագանքում ՌԴ-ում

Արխիվ 16-20

Ինչպես արդեն հայտնի է, Կրասնոդարում Հայաստանից «վայրէջք է կատարել» 40 տոննա ապօրինի ծխախոտ:  Պարզվում է՝ Ռուսաստանի հարավային շրջանները ծխախոտի մաքսանենգության համար համարվում են միջանցքներից մեկը: Ու այս անգամ չնայած փակ սահմաններին՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը պատկանող ինքնաթիռն է օգտագործվել Ռուսաստանին ապօրինի ծխախոտի մեծ խմբաքանակ առաքելու համար: Սակայն, «օպերացիան» ավարտին չեն հասցրել, քանի որ անվտանգության ծառայության աշխատակիցները՝ տեղի մաքսային ծառայության աշխատակիցների հետ համատեղ բացահայտել եւ առգրավել են Կրասնոդարի օդանավակայանում կեղծված ծխախոտի բեռնափոխադրումը: Ըստ «Бойлерная» տելեգրամ ալիքում հրապարակված տվյալների, առգրավվել են հայկական տարբեր ապրանքանիշերի 40 տոննա կամ 2700 տուփ ծխախոտ: Ապրանքի մոտավոր շուկայական արժեքը կազմում է ավելի քան 300 միլիոն ռուբլի:

«Бойлерная»-ի տեղեկություններով՝ ապրանքը Հայաստանից պետք է տեղափոխվեր Աֆղանստան՝ կանգառներ ունենալով Կրասնոդարում եւ Դուշանբեում: «Ամարկետս» վերլուծական դեպարտամենտի ղեկավար ԱՐՏԵՄ ԴԵԵՎՆ ընդգծում է, որ Ռուսաստանում ապօրինի ապրանքներ ներմուծելու նման սխեման բավականին տարածված է եւ շատ հաճախ օգտագործվում է: Ըստ նրա սկզբունքը շատ պարզ է. «Փաստաթղթերով ապրանքը տեղափոխում են տարանցիկ երկրով, ուստի՝ այն ավելի քիչ ուշադրություն է գրավում: Բայց հետո Ռուսաստանի տարածքում գտնվող «կանգառի կետերում» ապրանքն աննկատ իրացնում են: Փաստաթղթերը «փակվում են» արդեն մեր երկրի սահմաններից դուրս եւ պաշտոնապես ստացվում է, որ բեռը առաքվել է, չնայած իրականում ապօրինի ծխախոտները վաղուց վաճառվել են Ռուսաստանի մանրածախ առեւտրի կետերում: Իրականում ստացվում է սովորական ընդհատված տարանցում, որը հաճախ օգտագործվում է ԵԱՏՄ երկրներից կեղծ ապրանքներ ներկրելու ժամանակ»:

Այդուհանդերձ, որպես սրտի մխիթարանք, փորձագետը հավելում է, որ մաքսանենգության սկանդալի մեջ հայտնված հայերը միակը չեն, դեռեւս 2018 թվականին

Նման դեպքեր առաջին անգամ չեն լինում: Կրասնոդարի երկրամասը հարավից մաքսանենգության հիմնական երկրներից մեկն է: 2018-ին Կրասնոդարի երկրամասում ՌԴ անվտանգության ծառայության սպաները ձերբակալել են արտասահմանցիների, ովքեր մաքսանենգ ճանապարհով բերել եւ վաճառում էին մոտ 35,000 տուփ կեղծ ծխախոտ: Ըստ բաց աղբյուրների, վերջին 3 տարվա ընթացքում տարածաշրջանում ներմուծվել է ավելի քան 100 տոննա ապօրինի ծխախոտային արտադրանք:

Ի վերջո, ի՞նչ է լինելու 40 տոննա ծխախոտի հետ, հաջողվեց պարզել, որ այն ամբողջությամբ կշարունակի մնալ Կրասնոդարում, իսկ հետաքննությունն ընթանում է բավական ակտիվ: Ըստ ռուսաստանյան մի շարք վերլուծական գործակալությունների, ապօրինի ծխախոտից վնասը պետական բյուջեի համար կազմում է տարեկան տասնյակ միլիարդավոր ռուբլի: Անօրինական ծխախոտային արտադրանքներ Ռուսաստան ներմուծելու խնդիրն, իսկապես, մասշտաբային բնույթ է կրում ՌԴ-ի համար եւ այն, որ հաջողվել է մաքսանենգ ապրանքների խոշորագույն խմբաքանակ բացահայտել եւ առգրավել Կրասնոդարում, վերլուծաբանները համարում են Ռուսաստանում մաքսանենգության դեմ պայքարում մեծ հաջողություն: Ի դեպ, հատկանշական է այն, որ ռուսաստանյան ԶԼՄ-ները չեն շտապում բարձրաձայնել, թե ովքեր են իրականում կանգնած ապօրինի ծխախոտային ապրանք Երեւանից Կրասնոդար տեղափոխելու հետեւում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի