ՌԴ վարչապետի պաշտոնակատար է նշանակվել Անդրեյ Բելոուսովը
Արխիվ 16-20Կրեմլի մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ստորագրել է հրամանագիր, ըստ որի, վարչապետի առաջին տեղակալ Անդրեյ Բելոուսովը նշանակվել է Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարի պաշտոնակատար:
«Այս հրամանն ուժի մեջ է մտնում այն ստորագրելու պահից», - ասվում է փաստաթղթում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը ասել էր, որ իր մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս: Նա ինքնամեկուսացվել է, բայց եւ հավաստիացրել, որ կառավարությունը շարունակում է իր բնականոն աշխատանքը: Միշուստինն ինքն է առաջարկել, որպեսզի կառավարության ղեկավարի պաշտոնակատար նշանակվի առաջին փոխվարչապետ Բելուսովը: Իսկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ընդունել է այս առաջարկը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

