Երբ մաքսանենգ ծխախոտից մինչեւ Արցախ կես քայլ է

Արխիվ 16-20

Համառորեն շրջանառվում է այն վարկածը, որ վերջին օրերին Նիկոլը դիտավորությամբ է հետեւողականորեն սրում է ներքին վիճակը՝ հանրության ուշադրությունը Լավրովի հայտնի հայտարարությունից եւ Արցախից շեղելու համար։ Միգուցե դա մասամբ այդպես է, հաշվի առնելով նաեւ, որ ներիշխանական խարդավանքներից եւ նիկոլնայն նման խաղերից քաջատեղյակ Արթուր Վանեցյանն էլ է մոտավորապես նույնն ակնարկում։ Այսպես, նա եւս այս օրերին մերձամարտի մեջ մտնելով իր երբեմնի «հեղափոխական կումիրի»՝ Նիկոլի հետ, երկար-բարակ խոսելով, թե իրեն փորձում են քրեական գործի մեջ քաշել, խոսքի վերջում անցպասելի շրջադարձով հասավ թեմայի հետ որեւէ կապ չունեցող Արցախին․ «Օգտվելով նաեւ որպես քաղաքացի իմ հարց տալու իրավունքից. ի՞նչ եք բանակցել եւ բանակցում Ղարաբաղի շուրջ։ Փուլայի՞ն, թե՞ փաթեթային տարբերակ։ Ակնկալվում է պարզ պատասխան։ Այս հարցադրումից հնարավոր չի լինելու խուսափել, եթե անգամ խոսնակը կրկնապատկի կեղծ հայտարարությունների չափաբաժինը»։ Դա միգուցե ոմանք փոքրձեին համարել ոչ թե ներքին այս անցուդարձերն Արցախով բացատրելու փորձ, եթե նիկոլականներից չգար նույն ոճի մեջ արձագանք, որով ակնարկում էին, թե Վանեցյանը պաշտոնավարման ընթացքում հավաքագրվել է «օտարերկրյա հետախուզության» կողմից, որի տակ անշուշտ նկատի են առնում ռուսներին։ Եվ սա այն բանից հետո, երբ Վանեցյանի առնվազն լուռ համակերպությամբ ժամանակին կալանավորվեց Քոչարյանը, որին Պուտինն իր ընկերն է համարվում, եւ Խաչատուրովը, ինչը ծանր հարված էր ՀԱՊԿ-ին եւ հայ-ռուսական հարաբերություններին․ չէ, իրոք Նիկոլի պես երկրորդ երախտամոռին դժվար է գտնել։

Բայց այսքանով հանդերձ էլ, արդյոք Նիկոլը միայն Լավրովի ասածները մոռացության տալու համա՞ր է ներքին վիճակն այսքան սրել։ Ո՞րն է իմաստը։ Նկատի ունենք հետեւյալ պարզ իրողությունը․ խնդիրն այն չէ, թե կոնկրետ հայտարարությամբ ինչ ասեց Լավրովը։ Ամենամեծ խնդիրն այն է, թե այդ ասածները գործնական տեսանկյունից ի՞նչ են նշանակում եւ ի՞նչ հետեւանքներ կունենան։ Այսինքն, եթե ունենալու են շարունակականություն եւ, ըստ ամենայնի, ավելի բարդ, ապա անգամ անիմաստ կլիներ, որ Նիկոլն ունեցած բոլոր վերջին ռեսուրսները դներ, աջուձախ կռիվներ սկսեր, ինչ է, թե Լավրովի մասին չխոսեն։ Այն պարզ պատճառով, որ կլինի արցախյան իրավիճակի նոր զարգացում (ասենք, արդեն իսկ կա եւ դեռ երկար է շարունակվելու), կհնչեն նոր հայտարարություններ, որոնք ներհայաստանյան նույն հնչեղությունն ու հետեւանքներն են ունենալու։ Ուզում ենք ասել, որ Նիկոլը լրջագույն խնդիր ունի արցախյան ընդհանրական գործընթացի հետ, որի փոքր դրվագներից մեկը «ծածկադմփոց» անելը նրան բան չի տալու։

Ընդհակառակը, ունենալով արցախյան այդ բեռը, ներկայումս ներքին սրացումներն ամենաշատը հենց Նիկոլին ձեռք չեն տալիս։ Իսկ եթե ավելի ռեալ նայենք, ապա Լավրովի՝ որեւէ նոր միտք չպարունակող հայտարարությունն էր, որ դարձավ ներհայաստանյան իրավիճակը «պայթեցնող» դետոնատորներից մեկը՝ որպես Նիկոլին ուղղված հավելյալ ճնշում։ Ավելի կոնկրետ, Լավրովը պարզապես ցույց տվեց, թե Մոսկվան իրականում ինչ վերաբերմունք ունի Նիկոլի հանդեպ։ Ընդ որում, ոչ միայն այդ հայտարաարությամբ։ Նորից շրջանառության մեջ է օրերս մեր հայտնած տեղեկությունն այն մասին, որ Նիկոլը վերջին ժամանակներս համառորեն փորձում է կապի դուրս գալ ՌԴ նախագահի հետ, բայց ամեն փորձի ժամանակ պարզվում է, որ «Պուտինը շատ զբաղված է», համենայնդեպս՝ Նիկոլի համար․ ինչ-որ բանի՞ է սպասում։ Գումարենք նաեւ մաքսանենգ ծխախոտայի սպանդալը, որը կապվեց Նիկոլի եւ նրա աներձակ-դեպուտատի անվան հետ։ Իհարկե հերքեցին, ասելու այլ բան չկար։ Բայց չէ՞ որ Հայաստանից ուղարկված մաքսանենգ ծխախոտի փաստն անհերքելի է։ Ուրեմն, եթե Նիկոլն ասում է, որ դա իրենը չէ, ապա միգուցե կբացատրի՞, թե այդ ծավալի մաքսանենգ ապրանքն այդ ինչպե՞ս է հայաստանյան օդանավակայանի մաքսային սահմանից դուրս եկել ու հասել Ռուսաստան։ Այն էլ այն պահին, երբ օդային շարժ գործնականում չկա, այսինքն ամեն մի ինքնաթիռ եւ դրա բեռի յուրաքանչյուր փշուր պետք է, որ պետական պատկան մարմինների աչքի առաջ լինեին։ Այդ հարցով իրավապահները քննություն սկսե՞լ են։

Պատահական կարո՞ղ են լինել արդեն ընդգծված քրեական ընթացք ստացող նման սրացումները հենց այն պահին, երբ Նիկոլն ակնհայտորեն իրավունք ասվածից կիլոմետրերով հեռու մեթոդներով է Քոչարյանին պահում բանտում։ Ո՞վ էր լսել՝ պետք է քննեն անձին ազատել-չազատելու հարցը, իսկ դատավորն ամիսներով պարզապես նիստ չի գումարում։ Դրանով Նիկոլը պարզ ցույց տվեց՝ բավական է նիստ լինի եւ հարցը չլուծվի, որ ստիպված է ռուսների հետ մտնել բաց կռվի մեջ։ Արդյունքում, խաղը գնաց ավելի վատ՝ Մոսկվային «ձեռք առնելու» սցենարով, ու պատասխանն էլ ոչ միայն քաղաքական, այլ նաեւ քրեական հարթությունում եղավ՝ ծխախոտային սկանդալի տեսքով։ Գումարենք դրան մյուս համառ խոսակցությունները, որ Մոսկվան պատրաստվում է Քոչարյանի գործի հետ կապված բոլոր իրավապահ կոչվածներին՝ քննիչներից, դատախազներից սկսած մինչեւ դատավորներ պատժամիջոցների տակ առնել։ Եվ ոչ միայն ՌԴ մուտքն արգելելով, ինչպես եղավ Մայիլյանի դեպքում։ Այս անգամ խոսում են նաեւ տնտեսական լծակների կիրառման մասին, որը հատկապես ցավոտ կարող է լինել Գլխավոր դատախազի համար։ Կարճ ասած՝ պատրաստվո՞ւմ է Նիկոլը մայիսի 8-ին՝ Շուշիի ազատագրման օրը Շուշիի ազատագրման ամենաառանցքային դեմքերից մեկին բանտից ազատել, դա կենթադրի ներհայաստանյան զարգացումների մեկ սցենար։ Չի՞ պատրաստվում, այլ սցենար է։

Բայց այսքանով հանդերձ, իհարկե, Լավրովի հայտարարությունը միայն ներհայաստանյան խնդիրներ չէ, որ առաջ էր բերելու։ Այն, որ դրա արդյունքում Բաքուն կտրուկ ակտիվանալու էր, ենթադրելի էր։ Իսկ փաստն այն է, որ մինչ այս հետեւողականորեն սրվող սահմանային իրավիճակը նախօրեին հասավ ականանետերի կիրառման մակարդակի։ Ճիշտ է, փոքր տրամաչափի, մի քանի կրակոց։ Սակայն դա միայն հաստատում է այն, որ ականանետերի կիրառումը պետք է համարել Նիկոլին ուղղված հստակ մեսիջ՝ «Եթե շեղվես պայմանավորվածություններից, ապա հետեւանքը սա է»։ Ո՞ւմ մեսիջն է սա, Բաքվի՞։ Բայց Բաքվում շատ լավ են հասկանում, որ պատերազմ սկսել-չսկսելն իրենց որոշելիք բանը չէ, եւ ոչ էլ «մեծ եղբոր»՝ Թուրքիայի։ Արցախյան նոր պատերազմն ուղղակիորեն առնչվում է ՌԴ-ի աշխարհաքաղաքական շահերի հետ, եւ ներկայիս իրավիճակում, երբ ռուսական դիրքերը ոչ միայն հարավկովկասյան տարածաշրջանում, այլ Մերձավոր Արեւելքում միայն ամրապնդվում են, Մոսկվային հաշվի չառնելով պատերազմ սկսելը կարող է մահացու վտանգավոր լինել։ Իսկ մյուս կողմից էլ, այդ կրակոցներով Բաքուն կամա թե ակամա Նիկոլին եւ Մնացականյանին եւս մեկ անգամ բացատրեց, որ տափակ ֆեյկային հրապարակումներով Լավրովին պատասխանելը սովորական մանկամտություն է, չէ՞ որ ժամանակին Նիկոլն անգամ հասկացել էր, որ Արցախում պատերազմի եւ խաղաղության բանալին գտնվում է Մոսկվայում։ Այսինքն, շեղվեն այն սցենարից, որը գալիս է Մոսկվայից, եւ գումարած դրան՝ Վաշինգտոնի եւ Փարիզի համաձայնությամբ, տխուր ելք կարող է ունենալ։

Եվ այսքանից էլ զատ, արդեն հեռանալ պատրաստվող Բակո Սահակյանը եւս մեկ անգամ հաստատեց, որ պաշտոնական Ստեփանակերտի քաղաքական կուրսը չի փոխվելու։ Այսինքն, որ հենց Նիկոլի վրա է մնալու համանախագահների առաջարկներն ընդունելու կամ մերժելու պատասխանատվությունը։ Իսկ ահա Նիկոլը, կրկնում ենք, հիշատակված բոլոր մեսիջներից հետո պարզապես այլեւս հնարավորություն չունի՝ հստակ պատասխան չտալ ՄԽ-ին։ Ուրեմն, մնում է սպասել մինչ մայիսի 8-ը, որը, անշուշտ, այս ողջ պատմության համար հանգուցալուծումային կետ է դառնալու՝ այս կամ այն կողմ։

Քերոբ Սարգսյան

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի