Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները 1-ին եռամսյակում ստացել են 572.500 դոլար պարգևավճար (276.530.000 դրամ)

Արխիվ 16-20

Այս շարքով ներկայացնում ենք 2020 թվականի առաջին եռամսյակի ընթացքում պետական տարբեր կառույցներում հատկացված պարգևավճաների չափը։

AntiFake.am-ը հարցում էր ուղարկել Երևանի քաղաքապետարան՝ խնդրելով տրամադրել կառույցում 2020 թվականի առաջին եռամսյակի ընթացքում հատկացված պարգևատրումների ընդհանուր չափը։

Ի պատասխան հարցման՝ Երևանի քաղաքապետարանից տեղեկացրել են, որ 2020թ. առաջին եռամսյակի ընդհանուր չափը կազմում է 276.529.800 ՀՀ դրամ, որը համարժեք է ավելի քան 572.500 ԱՄՆ դոլարին։

Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ ընդհանուր առմամբ պարգեւատրվել է 1722 աշխատակից՝ միջինը 160.500 դրամ գումարի չափով (ներառյալ բոլոր հարկերը):

Նկատենք, որ պարգևատրման գումարների միջինացված տեսքով ներկայացնելը դուրս է տրամաբանությունից, քանի որ որոշ պաշտոնյաներ 2020 թվականի ընթացքում արդեն իսկ պարգևատրվել են 1 և ավելի միլիոն դրամներով։ Օրինակ՝ Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը և քաղաքապետի խորհրդական Կարեն Համբարձումյանը խրախուսվել են դրամական պարգևատրմամբ 1 միլիոն 800 հազարական դրամի չափով՝ Երևան քաղաքի 2020թ. բյուջեով նախատեսված պարգևատրման ֆոնդի հաշվին: Հետևաբար՝ Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության այս պատասխանն անհասկանալի է, եթե ոչ՝ հանրությանն ուղղակի մանիպուլացնելու փորձ։

Միաժամանակ հայտնել են, որ առաջին եռամսյակի պարգեւավճարների ֆոնդը կազմել է 414.109.800 դրամ, որից 137.580.000 դրամ վճարվել է Երեւանի քաղաքապետարանի ենթակայության արտահիվանդանոցային ծառայություն իրականացնող կազմակերպությունների բուժաշխատողներին պարգեւատրելու համար:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնել է նաև, որ ամսական պարգեւավճարների վերաբերյալ կարգադրությունները տեղադրված են Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական www.yerevan.am կայքի «Իրավական ակտեր» բաժնի «Քաղաքապետի կարգադրություններ» ենթաբաժնում:

Սակայն պետք է նշենք, որ Երևանի քաղաքապետարանի կայքում 2020 թվականի պարգևատրումների վերաբերյալ հրապարակված է քաղաքապետ Հայկ Մարությանի ընդամենը 8 կարգադրություն, որոնցով հատկացված պարգևավճարների հանրագումարը ոչ թե  276.529.800, այլ 66.524.001 ՀՀ դրամ է՝ ավելի քան 4 անգամ պակաս մեզ տրամադրված թվից։ Նույնը կարելի է ասել աշխատակիցների թվի մասին. Մեզ տրամադրված պատասխանում նշվում է, որ պարգևատրվել է 1722 աշխատակից, մինչդեռ հրապարակված կարգադրություններով պարգևատրված աշխատակիցների թիվն անհամեմատ փոքր է։

Հրապարակված կարգադրությունները՝ ստորև.
 


Հետևաբար, կարելի է միանշանակ եզրակացնել, որ քաղաքապետի՝ պարգևատրումների վերաբերվող ոչ բոլոր կարգադրություններն են հրապարակվում պաշտոնական կայքում։ Ուստի՝ լրատվականներն ու հանրությունը՝ առանց տեղեկություն ստանալու հարցման և պատասխանի, չեն կարող տիրապետել Երևանի քաղաքապետարանում պարգևավճարների մասին ամբողջական տեղեկատվությանը։

Թե ինչ նպատակով չեն հրապարակվում Երևանի քաղաքապետարանի խոշոր չափերով պարգևատրումների վերաբերյալ կարգադրությունները, կարծում ենք, կարելի է կռահել։

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի