Տիգրան Ավինյանի խորհրդականն ազատվել է պաշտոնից
Արխիվ 16-20ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը որոշում է ստորագրել`Ավետիք Էլոյանին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդականի պաշտոնից ազատելու մասին։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասով՝
Ավետիք Էլոյանին ազատել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդականի պաշտոնից»,- ասված է Ավինյանի որոշման մեջ:

