Մայիսի 3-ին ՌԴ քաղաքացիներին Հայաստանից փոխադրելու նպատակով Երևան-Սոչի չվերթ կիրականացվի
Արխիվ 16-20Մայիսի 3-ին Երևան-Սոչի չվերթ կիրականացվի՝ ՌԴ քաղաքացիներին Հայաստանից փոխադրելու նպատակով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ-ում ՌԴ դեսպանաության տարածած հաղորդագրթությունից:
«Չվերթից կարող են օգտվել ՌԴ այն քաղաքացիները, որոնք բնակվում են Ռոստովի մարզում, Կրասնոդարի, Ստավրոպոլի երկրամասում, Կարաչաևո-Չերկեսիայում և Ադիգեայում:
Չվերթից օգտվելու համար հարկավոր է նախապես գրանցվել, տեղերը սահմանափակ են:
Եթե ռուսական ավիաընկերության չվերթի տոմս ունեք և չեք վերադարձրել, ապա թռիչքից առաջ հարկավոր է դիմել «Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերությանը։
Թռիչքն անվճար կլինի միայն ավիաընկերությունների միջև տոմսերի փոխանակման համաձայնության դեպքում, մնացյալ դեպքերում թռիչքը վճարովի է:»,- նշված է հաղորդագրությունում:

