Մասիս Մայիլյանը կրկին հավակնում է Արցախի ԱԳ նախարարի պաշտոնի՞ն
Արխիվ 16-20Այսօր հանդիպել են ունեցել Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը եւ նախագահի թեկնածու, Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը:
«Քննարկել ենք Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր: Մտքեր ենք փոխանակել մեր երկրի առջեւ ծառացած մարտահրավերներին արդյունավետորեն դիմակայելու հնարավոր ուղղությունների շուրջ։ Երկուստեք կարեւորել ենք վերջին տարիներին արտաքին քաղաքական բնագավառում արձանագրված ձեռքբերումների շարունակականությունն ապահովելու անհրաժեշտությունը», - նշել է Մասիս Մայիլյանը։

