​​​​​​​Ռոբերտ Քոչարյանին աջակցելն ինձ համար պատիվ եմ համարում. Ռոբերտ Մարգարյան

Արխիվ 16-20

Հասարակության մեջ Ռոբերտ Քոչարյանի մասին թեր ու դեմ կարծիքների գոյությունն անժխտելի փաստ է: Անժխտելի փաստ է նաեւ այն, որ որքան առարկայական ու հզոր են նրա աջակիցների հիմնավորումները, նույնքան վերացական են ու միֆերի վրա ձեւավորված նրան քննադատողների փաստարկները: Այս կարծիքին է քաղաքագետ, իրավաբան ՌՈԲԵՐՏ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ:

«Այս օրերին նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն ընդունելով ֆեյսբուքում տարածված մարտահրավերը ներկայացնում են երկրորդ նախագահին աջակցելու համար իրենց 7 հիմնավորումները: Բնակվելով ԱՄՆ-ում ու լինելով իրանահայ, նախագահ Ռոբերտ Քոչարյանին աջակցելն ինձ համար պատիվ եմ համարում եւ սփյուռքահայի դիտանկյունից ներկայացնում եմ նրան աջակցելու համար իմ 7 հիմնավորումները:

1. Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում արձանագրվել է տնտեսական ամենաբարձր աճը: Առաջին անգամ արտագաղթը բացասական տեմպ ստանալով վերածվել է ներգաղթի: Նրա նախագահության շրջանում հարյուրավոր սփյուռքահայեր, այդ թվում մեծ թվով իրանահայեր հաստատվելով Հայաստանում կատարեցին խոշոր ներդրումներ ստեղծելով հազարավոր աշխատատեղեր:

2. Հրաժարվելով պոպուլիստական էժան շոուերից եւ ճիշտ գնահատելով Հայաստանում տուրիզմի ներուժը մայրաքաղաք Երեւանում ու տուրիստական գրավչություն ներկայացնող վայրերում իրականացրեց խոշոր նախագծեր, այդ թվում Զվարթնոց օդանավակայանի նոր շենքը, Հյուսիսային պողոտան, Ծաղկաձորի ճոպանուղին, մայրաքաղաք Երեւանի մշակութային տեսարժան կոթողների հիմնանորոգումը եւ .....

3. Ռոբերտ Քոչարյանը դրեց Հայաստանի կոմպլիմենտար արտաքին քաղաքականության հիմքը միեւնույն ժամանակ ամենասերտ ու ամենաբարձր մակարդակի հարաբերությունները հաստատելով տարբեր բեւեռներում գտնվող ԱՄՆ-ի, Ռուսաստանի, ԵՄ-ի ու մասնավորապես հարեւան Իրանի հետ:

4. Արհամարհելով արեւմուտքի սպառնալիքները վերագործարկման ենթարկեց ատոմակայանը: Դրան զուգահեռ կառուցեց Իրան-Հայաստան գազատարը եւ երկու երկրի էլեկտրաէներգիայի ցանցերն իրար միացնող էլեկտրահաղորդման գծերից երկուսը, երաշխավորելով Հայաստանի էներգետիկ անվտանգությունը: Էլեկտրահաղորդման երրորդ գիծն արդեն տասը տարիներից ի վեր է ինչ կառուցվում է ու չի ավարտվում:

5. Նրա նախագահության օրոք առաջին անգամ Իրանի իսլամական հանրապետության նախագահը (Մոհամմեդ Խաթամի) այցելեց Ծիծեռնակաբերդ եւ հարգեց Մեծ Եղեռնի բյուրավոր նահատակների հիշատակն, ինչը եղավ առաջինն ու վերջինը:

6. Ռոբերտ Քոչարյանն առաջին անգամ Հայաստանի արտաքին քաղաքականության հիմքում դրեց Ցեղասպանության ճանաչման հարցը եւ 1998 թվականին ՄԱԿ-ի ամբիոնից ելույթ ունեցավ այդ մասին։

7. Ռոբերտ Քոչարյանը ճանաչելով Սփյուռքի ներուժն ու գիտակցելով Հայաստան-Սփյուռք հարաբերությունների նշանակությունը հիմքը դրեց Հայաստան-Սփյուռք կանոնակարգված հարաբերությունների, Հայաստանի վերանկախացումից հետո առաջին անգամ Հայաստան-Սփյուռք խորհրդաժողովի շրջանակներում իրար շուրջ հավաքելով Սփյուռքի տարբեր գաղթօջախների ու կազմակերպությունների ներկայացուցիչներին», - շեշտել է Ռոբերտ Մարգարյանը:

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի