Քաղաքակիրթ որեւէ երկրում Ալեն Սիմոնյանին կպարտավորեցնեին մանդատը վայր դնել
Արխիվ 16-20«Տիկին Սամսոնյան, ես ամուսնացած եմ, առաջարկում եմ իմ մասին ավելի քիչ խոսեք, դա տգեղ է դիտվում...», - ԱԺ ամբիոնից նման արտահայտություն էր արել ԱԺ փոխնախագահ ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԸ, որին անդրադառնալով ամերիկաբնակ քաղաքագետ, իրաբան ՌՈԲԵՐՏ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ գրել էր. «Չգիտեմ «թավշյա» Հայաստանում ինչպես, սակայն քաղաքակիրթ, առաջադեմ որեւէ երկրում ԱԺ «փոխխոսնակ» Ալեն Սիմոնյանի այս արտահայտությունն ընկալվելու է, որպես կնոջ հասցեին սեռական բնույթի վիրավորանք, որի արդյունքում հանրային կարծիքը հիշյալ անձին պարտավորեցնելու է հրապարակավ ներողություն խնդրել եւ վայր դնել մանդատը…»:
Փաստենք, որ Ա. Սիմոնյանն արդեն իսկ հրապարակավ ներողություն խնդրել է Ա. Սամսոնյանից, մնաց մանդատը վայր դնելը, հատկապես, որ վերոնշյալ հայտարարության հաջորդ օրը նա աչքի ընկավ նաեւ ծեծկռտուքի մեջ, որից հետո՝ խոստովանեց, որ առաջին հարվածողը ինքն է եղել:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

