Ո՞ւմ գրպանում է հայտնվել ապրիլի 7-ին չեղարկված միջոցառումների գումարները

Արխիվ 16-20

Մինչ համավարակի Հայաստան հասնելը` Մայրության եւ գեղեցկության տոնին՝ Ապրիլի 7-ին, նախատեսված էին մի շարք մշակութային միջոցառումներ, որոնք բնականաբար տեղի չունեցան՝ երկրում սահմանված արտակարգ դրությամբ պայմանավորված: «Իրավունքը» ՀՀ կրթության, գիտության մշակույթի եւ սպորտի նախարարությունից եւ Երեւանի քաղաքապետարանից հետաքրքրքվեց, թե ի՞նչ միջոցառումներ եւ որքա՞ն բյուջէ է նախատեսված եղել եւ չեղարկելուց հետո` այդ գումարներն ինչի՞ վրա են ծախսվել կամ ի՞նչ ճակատագրի են արժանացել:

Հետաքրքիրն այն է, որ ե՛ւ ԿԳՄՍՆ-ից, ե՛ւ Երեւանի քաղաքապետարանից ստացանք գրեթե նույն պատասխանը. «Ի կատարումն Հայաստանի մակարդակով կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) բերովիից երկրորդային դեպքով (կլաստերային դեպքեր) պայմանավորված արտակարգ իրավիճակների արձագանքման պլանի 22 կետի (Ապահովել կրոնական, ծիսական արարողությունների, սպորտային, մշակութային միջոցառումների ժամանակավոր դադարեցումը)՝ ՀՀ ԿԳՄՍՆ ենթակայությամբ գործող թատերահամերգային կազմակերպությունները ժամանակավոր դադարեցրել են իրենց գործունեությունը եւ նախարարության աջակցությամբ զանգվածային միջոցառումներ նախատեսված չեն եղել: Ավելին, տարվում են ակտիվ աշխատանքներ 2020 թ. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կողմից ֆինանսավորվող դրամաշնորհային մշակութային ծրագրերի 1-ին մրցութաշրջանում հաղթած նախագծերն առցանց ձեւաչափի հարմարեցնելու ուղղությամբ»,- ասված է ՀՀ ԿԳՄՍ նախարարությանն ուղղված մեր հարցմանն ի պատասխան նամակում:

«Ի պատասխան Ձեր հարցման՝ տեղեկացնում ենք, որ Երեւանի քաղաքապետարանի մշակույթի եւ տուրիզմի վարչության կողմից 2020թ. մշակութային միջոցառումների իրականացման ծրագրերով Մայրության և գեղեցկության տոնին նվիրված մշակութային միջոցառումներ չեն նախատեսվել եւ, հետեւաբար, չեն իրականացվել»,- ասված է Երեւանի քաղաքապետարանի պատասխան նամակում:

Այնինչ փաստերն այլ բան են ապացուցում, քանի որ գրեթե մեկ ամիս առաջ երկրում արտակարգ դրություն սահմանելուց հետո, երբ «Իրավունքը» Երեւանի քաղաքապետարանի մշակույթի եւ տուրիզմի վարչության պետ ԳՈՇ ՍԱՐԳՍՅԱՆԻՑ հետաքրքրվել էր, թե արտակարգ ռեժիմով պայմանավորված ինչ միջոցառումներ են չեղարկվել, եւ վերջինս հստակ շեշտել էր, որ չեղարկվել է ապրիլի 7-ին Քաղաքապետարանի կողմից նախատեսված մի շարք միջոցառումներ. «Բացօթյա համերգային ծրագրեր էր նախատեսված ապրիլի 7-ին, որոնք արդեն իսկ չեղարկվել են: Բացի այդ, մեր ենթակայության տակ գտնվող մի քանի ՀՈԱԿ-ների ներկայացումներ եւս հետաձգվեցին, բայց առաջիկայում կփորձենք լրացնել այն»:

Այս ամենից արդեն ենթադրելի են տվյալ միջոցառումների համար նախատեսված գումարների ճակատագրերը, քանի որ ընդունված կարգի համաձայն տոների եւ հիշատակությունների միջոցառումների անցկացման համար ե՛ւ ծրագրելը, ե՛ւ ֆինանսավորում հատկացնելը, ե՛ւ դրանք իրականացնելու համար նախատեսված հայտարարաված մրցութները տեղի են ունենում ո՛չ ավել, ո՛չ պակաս տարեսկզբին, որի համար Երեւանի ավագանին հաստատում է տարեկան բյուջեն, իսկ ԿԳՄՍ նախարարությունը ներկայացնում է Կառավարությանն ու հավանություն կա՛մ ստանում է կա՛մ՝ ոչ: Ուստի՝ չէր կարող մարտի 16-ից հետո ձեռքի հետ ոտքի վրա որոշվել, թե մի քանի շաբաթ հետո ի՞նչ միջոցառում մոգոնեն ապրիլի 7-ի համար: Այս դեպքում ստացվում է, որ տվյալ գերատեսչությունում եւ քաղաքային իշխանությունում, Ապրիլի 7-ի անվան տակ, դուրս են գրվել գումարներ եւ հանգրվանել միջոցառման կազմակերպիչների հաշվեհամարներին՝ թոզ փչելով կորոնավիրուսով տարված հանրության աչքերին:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի