Այդ գումարի կեսի չափով կարող էիք մրցույթ հայտարարել, պայմանագիր կնքել տեղական փաստաբանական գրասենյակի հետ. փաստաբան
Արխիվ 16-20Այսօր մամուլում եղավ տեղեկություն, որ Հայաստանի կառավարությունը շարունակում է գումարներ տրամադրել Հայաստան-Իրան չկառուցված երկաթուղու պարտավորությունների համար։ Դեռ 2008-ին Սերժ Սարգսյանը հայտնել էր, որ սկսվում է Իրանի հետ երկաթգծի կառուցման ծրագիր։
Ապրիլի 30-ի կառավարության նիստում ընդգրկված է այդ արբիտրաժային վեճում ՀՀ շահերը սպասարկելու համար Baker and McKenzie ընկերությանը 262 500 դոլար տրամադրելու հարցը։ Այն նախատեսվում է տրամադրել այս տարվա առաջին կիսամյակում։ Իրավաբանական ընկերության հետ պայմանագրի ընդհանուր արժեքը 750 000 դոլար է: Պայմանագիրը կնքվել է 2018-ի դեկտեմբերի 18-ին։ Արբիտրաժային վեճը ՀՀ-ի հետ դեռ շարունակվում է։
Ի դեպ նշենք, որ կառավարությունը պայմանագիրը կնքել է դրսի փաստաբանական ընկերության հետ՝ պարտավորվելով վճարել 700 000 դոլար:
Այս առումով փաստաբան ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆՆ իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Այդ գումարի կեսի չափով կարող էիք մրցույթ հայտարարել ու տեղական փաստաբանական գրասենյակի հետ կնքել պայմանագիր, ով հաստատ ոչ պակաս որակով ծառայություններ կմատուցեր, քան թե` այդ դրսի օտար գրասենյակը։ Գոնե այդ փաստաբանական գրասենյակին հուշեք հակընդդեմ պահանջով մտնի՝ պարտավորությունները չկատարելու կամ թերի կատարելու հիմքով պատճառած վնասի փոխհատուցում ուզի՝ ներառելով նաև մեջը փաստաբանական գրասենյակին տրվող 700 000 դոլարի գումարը: Պատասխանողի կարգավիճակով կառավարությանն աեռրևույթ բերում են անվստահելի գործընկերոջ կարգավիճակի՝ դրանից բխող բոլոր իրավական հետևանքներով: Հիշեցի տարիներ առաջ կառավարությունը կրկին մեծ գումար էր հատկացրել որքան հիշում եմ մի օտար քաղաքացու աֆրիկյան մի երկրից ով պետք է գար հայաստանցիներին սովորեցներ թե ինչպես ծիրան աճեցնեն:

