Գլխավոր դատախազն Ալեն Սիմոնյանի արարքում տեսնում է հանցակազմի առերևույթ տարրեր. Փաստաբան
Արխիվ 16-20Քիչ առաջ ՀՀ գլխավոր դատախազը հայտնեց լրագրողներին, որ Արթուր Դանիելյանի նկատմամբ Ալեն Սիմոնյանի կողմից հարձակում գործելու վերաբերյալ նյութերը հետագա նախապատրաստման համար փոխանցվել են Հատուկ քննչական ծառայությանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
«Հիշեցնեմ, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190 հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ նախաքննությունը Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների, պետական ծառայություն իրականացնող անձանց` իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 149, 150, 1541, 1542, 154.9, 314.2, 314.3, 310.1 հոդվածներով կատարում են հատուկ քննչական ծառայության քննիչները:
Այսինքն, այս պահից պետք է հասկանանք, որ գլխավոր դատախազը Ա.Սիմոնյանի արարքում տեսնում է հանցակազմի առերևույթ տարրեր, հակառակ դեպքում՝ նյութերը ՀՔԾ-ին փոխանցելն առնվազն տարօրինակ է: Այս գործով ՀՔԾ-ն շանս ունի առնվազն մասամբ ազատվելու իշխանության մահակ լինելու ձևավորված պիտակից և իրականացնելու օբյեկտիվ քննություն, քանի որ արդեն իսկ բավականաչափ փաստական տվյալներ ունեն դեպքի մասին», - նշել է Աթանեսյանը։

