2019թ.-ին Հայաստանում գրանցվել է 26 հազար 850 հանցավորութան դեպք. Գլխավոր դատախազ
Արխիվ 16-202019 թվականին Հայաստանում գրանցվել է 26 հազար 850 հանցավորութան դեպք: Նախորդ տարվա համեմատությամբ՝ դեպքերի աճ ունենք շուրջ 8.8 տոկոսով, ԱԺ պետաիրավական հարցերով հանձնաժողովի նիստում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
«Աճը հիմնականում պայմանավորվել է սեփականության դեմ ուղղված հանցագործությունների՝ գողությունների դեպքերով, աճի վրա ազդեցություն են թողել նաև լատենտայնությամբ աչքի ընկնող բազմաթիվ հանցագործություններ: Տարեցտարի մենք ունենում ենք բարելավում հանգագործների հաշվառման գործընթացում», - ասաց բանախոսը:
Արթուր Դավթյանը միաժամանակ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ 2019 թվականի տվյալներով՝ 100 հազար բնակչին բաժին է հասնում հանցագործության 906 դեպք: Այս ցուցանիշով մեր երկիրն էականորեն լավ դիրքերում է ԱՊՀ շատ երկրների համեմատությամբ:

