Ինչի՞ են ընդունակ քաղաքացիները պանդեմիայի շրջանում հացի փող չունենալու արդյունքում
Արխիվ 16-20Մեր տեղեկություններով Աբովյան քաղաքում որոշ բնակիչներ ելնելով ստեղծված իրավիճակից դիմում են ինչ-ինչ քայլերի, օրվա հացը վաստակելու համար: Մեզ տեղեկություններ հասավ, որ արտակարգ դրության պարետի որոշումներից, օրինակ փողոցային առևտուրն արգելելու կոչերը կարծես թե խախտվել են: Ըստ մեզ հասած տեղեկությունների Աբովյան քաղաքի միկրո շրջանների փողոցներից մեկում, տաքսու վարորդը մեքենայի մեջ ձու է վաճառում, կամ դրանից մի քիչ այն կողմ որոշ կանայք կանաչիներ եւ այլ սննդի պարագաներ են վաճառում:
Iravunk.com-ը կապ հաստատեց տեղի ոստիկաններից մեկի, ավագ-տեսուչ Կարեն Հովհաննիսյանի հետ, որը նշեց, որ պարզապես իրենց ուշադրությունից վրիպել է այդ ամենը, և հարցը կստանա լուծում: Սակայն տեղաբնակները պնդում են, որ բազմիցս դիմել են ոստիկաններին, և ոստիկանությունը ոչինչ էլ չի արել:
Iravunk.com-ը նաև դիմեց Աբովյան քաղաքի քաղաքապետի մամուլի խոսնակ Անի Կարապետյանին, որը ևս նշեց, որ նման դեպքերում ոստիկանները համայնքապետարանի աշխատակիցների հետ համագործակցում են, իրականացնելով ստուգայցեր: Նրա խոսքով` օրեր առաջ եղել են նույնիսկ դեպքեր, երբ փողոցային առևտրով զբաղվողները տուգանվել են:
Հ.Գ Իհարկե մենք բոլորս գիտակցում ենք, որ մարդիկ օրվա հացի խնդիր ունեն, իսկ պետությունը արտակարգ դրության մեկնարկից հետո, այնքան էլ լուրջ կեցվածք չի ընդունել սոցիալապես այնպիսի աջակցություն ցուցաբերելով, որ մարդիկ չգնան նման հակահիգենիկ քայլերի, սակայն մարդկային առողջությունն ամեն ինչից վեր է ու կարևոր:
Հայկ Գևորգյան

